«Է, տենց ա, տենց ա՝ քվեարկեք, Մուշն ու Վանն էլ միացրեք Հայաստանին». Հրանտ Բագրատյան

Այսօր ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկության ժամանակ պատագմավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ նախագիծը քվեարկության դնել չի կարելի, քանի որ այն տուրքի մասին չի և տուրք չի:

«Է, տենց ա, տենց ա՝ քվեարկեք, Մուշն ու Վանն էլ միացրեք Հայաստանին, թող պրծնի գնա, էլի»,- վրդովմունքը հայտնեց Հ.Բագրատյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց, թե օրենքը պետական տուրքի մասին է և վերաբերում է տուրքին:

Հ.Բագրատյանը շարունակեց տեղից վրդովված բողոքել, իսկ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հորդորեց կարգուկանոն պահպանել:

Օրենքի նախագիծն ընդունվեց 79 կողմ, 11 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29