Ամբողջ աշխարհում այսօր 2 մլն ՏՏ ոլորտի աշխատողների պահանջարկ կա, որի դիմաց առաջարկվում է 800 հազար մասնագետ: Այս ոլորտում թափուր աշխատատեղեր կան նաև Հայաստանում, այն լրացնելու համար ծրագրեր են սկսել իրականացնել դեռևս դպրոցներից, քանի որ ոլորտի մասին տեղեկատվությունը լավագույնս փոխանցվում է դպրոցից տուն մոդելով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻՏՁՄ փոխնախագահ Հայկ Չոբանյանը:
Ապրիլի 16-ին, ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 85 հասցեում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ոստիկանները չէին կանխում Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ ձվեր նետող, կոնֆլիկտներ հրահրող երիտասարդներին:
Պատժամիջոցների օգնությամբ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելն անօգտակար և անիմաստ է:
2014 թվականի հոկտեմբերի 3-ին քրեական գործով վարույթը կարճվել է՝ Արթուր Ք.-ի, Կարեն Խ.-ի ու Արմեն Ս.-ի արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, այն պատճառաբանությամբ, որ նրանց միջև առկա հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ:
Թերթում հրապարակվել է ծաղրանկարիչ Պատրիկ Չապատեի ծաղրանկարը:
«Հաշվեհարդար պետք չէ տեսնել, սամասուդը լավ բանի չի բերում: Կան իրավական մեխանիզմներ, որոնցով պետք է գնալ առաջ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
Մենք չունենք այդօրինակ նպատակներ, ինչում մեզ մեղադրում են մշտապես:
Քննադատությունը հիմա մոդա է, բայց ճիշտ չէ միտումնավորությամբ չտեսնել նաև կատարված իրական աշխատանքը։ Այս մեկ տարում ակնհայտորեն երևում է, որ կառավարումն ավելի լրջացել է։ Պակասել են մանկամիտ, մատից ծծած ու գլխից մեծ խոստումները, որ չեն կատարվելու և ուղղված են հիմարացնելու մարդկանց, քայքայելով պետության հեղինակությունը։
Պուտինը հայտարարել է, որ չնայած նրան, որ Նեմցովն ընդդիմադիր կեցվածք է որդեգրել իր նկատմամբ՝ իրենք շփումների ժամանակ ունեցել են լավ հարաբերություներ:
Համակարգում յուրաքանչյուրի ներդրումը կարևոր է: Արդեն քանի տարի է մեր ոստիկանության համակարգում շատ էական բարեփոխումներ են կատարվում տարբեր ուղղություններով, և դրանց արդյունքները արդեն տեսանելի են նաև հանրության համար:
«Այո´, գերծանրաբեռնվածությունը և կենցաղային պայմանները խնդիր է, թաքցնել հանրավոր չէ, որովհետև և´ դիտորդական խմբերը, և´ եվրոպական այն կառույցները, որոնք մոնիթորինգ են իրականացնում նաև քրեակատարողական համակարգի նկատմամբ, պարբերաբար արձանագրել են այդ հարցերը և ողջամիտ չի լինի որևէ բան փորձել թաքցնել»,- ասաց նա:
Որոշման շնորհիվ ակնկալվող դրական փոփոխությունները կարևորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հատկապես շեշտելով ավելորդ վարչարարության կրճատումը:
Կարծում եմ, որ Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի պապի հայտարարությունը կմոտեցնի աղոթելու համար Այա Սոֆիայի բացումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել է քաղաքացի Գ.Սարգսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը։
«Օրինակ, ես գիտեմ, որ մի շարք պետություններ մի պաշտոնական անձ կուղարկեն Թուրքիա, մի ուրիշ պաշտոնական անձ կուղարկեն Հայաստան: Այստեղ ստատուսների հարցն է առաջ գալիս, որ ստատուսի անձը որտեղ է գնալու՝ Գալիպոլին նշելո՞ւ, թե՞ Ցեղասպանության 100-ամյակը»,- ասաց կառավարման փորձագետը:
Լրագրողներն այսօր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք համաներում հայտարարելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է և նախորդ տարիներին հայտարարված համաներումների մասին որոշումներն ինչպես են ազդում օպերատիվ իրավիճակի վրա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր «ուղիղ գծով» շփվում է երկրի քաղաքացիների հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորել է ոստիկանապետին, համակարգի բոլոր աշխատակիցներին, մաղթել արդյունավետ, բեղմնավոր աշխատանք:
«Ես վախենամ, որ ապրիլի 24-ից հետո շատ ավելի հանգիստ կլինի վիճակը, նրանք, ովքեր եկած կլինեն այստեղ` իրենց բարոյական պարտքը տված կլինեն, որոշ պետություններ կասեն՝ «ուզո՞ւմ էիք ընդունեինք այդ փաստը, մեր պետություններն ընդունեցին», բայց չէ՞ որ մնացել են հետևանքները: Ընդ որում, միայն այն փաստը, որ մինչև հիմա մենք ունենք Սփյուռք, դրա հետևանքն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Ադրբեջանի նավթային եկամուտները կրճատվել են 5-6 միլիարդ դոլարով:
Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարը սկսել է առաջին հերթին հենց դատախազության համակարգից: Կոռուպցիայի վերացումը դատախազության գերնպատակներից մեկն է: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ հարուցված գործերն իր անմիջական վերահսկողության և մշտական ուշադրության կենտրոնում են և կարող ենք փաստել, որ վերջին շրջանում դրական տեղաշարժը ակնհայտ է:
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին ուղղված հարցը, թե Քիմ Քարդաշյանի այցելությունն ի՞նչ ազդեցություն թողեց, մասնավորապես արդարադատական համակարգի վրա, հարուցեց նախարարի ժպիտը: «Հումորն ընդունեցի,- ասաց Հ. Մանուկյանն ու շարունակեց,- Անկեղծ ասած՝ իմ համար աժիոտաժն է անհասկանալի, ընդ որում` հասարակության տարբեր շերտերի կողմից, և սա նաև խոսում է այն մասին, որ մեր հասարակությունում […]
Դպրոցականների համար մեկնարկում է նոր տեխնոլոգիական մրցույթ, որի նպատակն է ոլորտի հանդեպ սեր և հետաքրքրվածություն սերմանել դեռևս դպրոցական տարիքից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրին մրցույթի կազմակերպիչներ ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, ծրագրի ֆինանսական աջակից «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը և մրցույթի ղեկավար Շուշան Գրիգորյանը:
Որպես դրա պատճառ է նշվում նրա տարիքը:
Վերջին մի քանի տարիներին շարունակվում է գերեզմանոցի թալանը, այն հայտնվել է գանձեր որոնողների թիրախում:
Այսօր կառավարության նիստում հաստատվեցին ՀՀ բուհերում 2015/2016 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ պետպատվերի մոտ 10%-ն ուղղվելու է բանակից զորացրված երտասարդներին, մագիստրատուրայում անվճար տեղերի քանակը կրկնապատկվել են բանակից զորացրվածների համար, իսկ հեռակա ասպիրանտուրայում 239 անվճար տեղ կա:
Ապրիլի 11-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկի` Գրիգոր Լուսավորչի, կամ, ինչպես իտալացիներն են նրան կոչում, Սուրբ Գրիգոր Հայի, մասունքների վերազետեղման ու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ձոնված խաչքարի օրհնության առիթով եկեղեցական արարողություն կատարվեց։
Տեղեկացնում ենք, որ մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած և հետագայում կալանավորված Ռուդիկ Խաչատրյանի հայրը՝ Գևորգ Խաչատրյանը, այսօր առավոտյան մոտեցել է Հիմնադիր խորհրդարանի գյումրեցի աջակից ազատամարտիկ Յուրա Աթոյանին՝ սպառնալով, որ այս գիշեր «գողականով» կմոտենան իրեն և «հաշիվ» կպահանջեն՝ իր որդու դեմ ցուցմունք տալու պատճառով։