Բաժիններ՝

«Սամասուդը լավ բանի չի բերում». Արդարադատության նախարար

«Հաշվեհարդար պետք չէ տեսնել, սամասուդը լավ բանի չի բերում: Կան իրավական մեխանիզմներ, որոնցով պետք է գնալ առաջ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։

Նախարարը պաշտպանեց այն դատավորներին, որոնց կայացրած վճիռների հետևանքով Եվրոպական դատարանում ՀՀ-ն պարտություններ և միլիոնավոր դոլարների վնաս է կրում: Ըստ նրա՝ ՀՀ դատական համակարգը զերծ չէ սխալներից, սակայն ՄԻԵԴ-ում ընդդեմ ՀՀ-ի կայացված դատավճիռները չպետք է դատավորների համար ֆինանսական հետևանքներ ունենան. «Դա վայրենի, վայրագ լուծում է, ես դեմ եմ դրան։ Դրա այլընտրանքը կարգապահական պատասխանատվությունն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս