
Էթյեն Մահչուփյանն այլևս Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը չէ. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը պաշտոնաթող է եղել (թուրքական այլ լրատվամիջոցներ հայտնում են, որ Դավութօղլուն պաշտոնանկ է արել նրան): Որպես դրա պատճառ է նշվում նրա տարիքը:
Թերթը նշում է, որ օրակարգում են գտնվել վերջին շրջանում նրա արած հայտարարությունները: Որպես օրինակ մեջբերվում են Մահչուփյանի արած այն հայտարարությունը, որ եթե Բոսնիայի ու Աֆրիկայի դեպքերը ընդունվում են որպես ցեղասպանություն, ապա անհնար կլինի ցեղասպանություն չանվանել 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածը:
Մահչուփյանի այս խոսքերը տարատեսակ քննարկումների տեղիք ենք տվել Թուրքիայում: Թերթը պնդում է, որ 1950 թվականի մարտի 9-ին ծնված Մահչուփյանն իր հետ զրույցում հայտարարել է, որ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին հրաժեշտ է տվել մարտի 9-ին: Երբ լրացել է Մահչուփյանի 65-ամյակը, նա ավտոմատ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: