The New York Times-ը ծաղրանկարով է պատասխանել Թուրքիային՝ կապված Հայոց ցեղասպանության հետ

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ամերիկյան հեղինակավոր The New York Times թերթն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի հանդեպ թուրքական կողմի արձագանքներին:

Թերթում հրապարակվել է ծաղրանկարիչ Պատրիկ Չապատեի ծաղրանկարը: Դրանում պատկերված է օսմանյան մի պաշտոնյա, ով կանգնած է տեղահանման տակ ընկած հայերին տեղափոխելու համար նախատեսված գնացքի մոտ և բարձրախոսով հայտարարում է.

«Մի՛ մտահոգվիր. դեռ գոյություն չունի «ցեղասպանություն» եզրույթը»: Ծաղրանկարի ձախ կողմում գրված է՝ Օսմանյան կայսրություն, 1915 թվական:

new-york-times-tan-1915-olaylari-ile-ilgili-7199281_2919_m

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930