Բաժիններ՝

Վրաերթ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ

Ապրիլի 16-ին, ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 85 հասցեում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 79Ա շենքի մոտակայքում «Օպել» մակնիշի 34MD567 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մ. Խ.) վրայերթի է ենթարկել մոտ 55 ամյա կնոջ, ով, տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս