Մի սկսեք ուտել, քանի դեռ մատուցողը չի ավարտել սննդի մատուցումը, և քանի դեռ բոլոր հյուրերը սեղանի շուրջ չեն նստել:
Էլեկտրաէներգիայի սակագնի աճն արդեն գարնանային ավանդույթ է դարձել: Այս գարունն էլ բացառություն չէ: Անկեղծ ասած, վստահ չեմ, թե Էներգետիկայի նախարարությունում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում որևէ մեկը բերանացի կհիշի, թե վերջին անգամ երբ ու որքանով է թանկացել սակագինը: Այնինչ շատ ժամանակ չի անցել:
Արևելքի կանայք այս մեթոդն օգտագործել են դեռևս դարեր առաջ: Չկա մի կին, որին չնյարդայնացնեն անցանկալի մազերը: Շատերը խնդիրներ ունեն վերին շրթունքի հատվածում: Ամենայն հավանականությամբ, խնդրից ազատվելու համար շաքարային էպիլյացիա եք փորձել:
Որտեղի և ինչպեսի մասին Ռուբեն Ֆիլյանից լավ ոչ ոք ասել չի կարող, ահա. «Ներքին ձայնի ժպիտն եմ, գիտակցության ու ենթագիտակցության բոլոր շերտերի ժպիտը, սիրո ժպիտը, մահվանն էլ, կասկածի ժպիտը, շնչելու ժպիտը և ոչ միայն ժպիտը` արտահայտությունը, տեսքը, գույնը, զգացողությունների ամփոփված վիճակը, կապը, արմատը, թիկունքը, լրտեսը, հմայքը, պարծանքը, շփոթությունը, սիրուհին, կորուստը, գանձը, ներկայացուցիչը, դեսպանը, հայելին, ստվերը, կուռքը, ժպիտը, վիճակը, ծիծաղը, տարիքը, հենց ինքը և էլի ժպիտը:
Դոլարն առաջարկվել է 473 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 472 դրամը։
Գործադիրն այսօր Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի առանձին հատվածների մակերևութային ճանապարհային աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է մոտ 53.5 մլն դրամ:
Պատգամավորի առաջարկն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկել է առաջնային ապրաքների հարցը ուշադրության կենտրոնում պահել
«Վիճակը, իհարկե, շատ ծանր է, պետք է փնտրենք, ներդրումներ գտնենք: Այստեղ Իրանի պատժամիջոցների վերացման հարցը կարող է շատ օգնել, որ երկաթգծի կառուցման և այլ ծրագրերն իրականացվեն, չինացիները բավականին հետաքրքրություն ունեն Մետաքսի ճանապարհի հետ կապված»,- ասում է Գարեգին Նուշիկյանը:
Հայաստանում ամերիկյան համալսարանը երկու տարի առաջ՝ 2013 թվականին, Հայաստանի՝ բնապահպանական ռիսկեր պարունակող 11 համայնքներում հետազոտություն է իրականացրել՝ հողում և երեխաների արյան մեջ ծանր մետաղների առկայությունը պարզելու նպատակով:
Ինչպես տեղեկացրել էինք, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Ա. Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործը: Նա մեղադրվում է պտտաձողի վրա պարանով կախված վիճակում հայտնաբերված կուրսանտ Հայկազ Բարսեղյանին վիրավորանք հասցնելու մեջ: Սպանության գործով Հայկազ Բարսեղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս գործով ներգրավված չեն եղել:
ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի իրականացման ընթացքին:
Բոլորն էլ գիտեն շաքարախտի հիմնական նախանշանները՝ ծարավի զգացողություն, ձեռքերում և ոտքերում թմրածություն: Բայց գոյություն ունեն քիչ հայտնի նախանշաններ, որոնք խոսում են 2-րդ տեսակի շաքարախտի մասին: Բոլոր նախանշաններն իմանալով՝ կարող եք անմիջապես միջոցներ ձեռնարկել դրա դեմ:
«Արդեն երևի 50 տարուց ավելի է, աշխարհում մեծ տարածում ունեն սերիալները: Դա քաղաքակիրթ աշխարհում նորմալ և պահանջված երևույթ է: Սակայն սերիալի անձնակազմը՝ սկսած արտադրողից, նկարահանողից և դերասաններից, պետք է սերիալը մարդկանց գլխին «փորձանք» չսարքեն. մարդիկ անընդհատ ցանկանան, որ սերիալն ավարտվի: Պետք է զգան, թե երբ է սերիալը «հանգցնելու» ճիշտ ժամանակը: Եթե զարգացումներ չունի այն, ապա ավելորդ է ձգձգելը»:
Եվրոպական տիեզերական երկու առաքելությունների` Պլանկի (Planck) և Հերշելի (Herschel) անվան ուղեծրային աստղադիտակների տվյալների հիման վրա հեռավոր Տիեզերքում հայտնաբերվել են գալակտիկաների ամենածեր և հազվագյուտ կույտեր: Պլանկի համերկնային պատկերները բացահայտել են պայծառ գալակտիկաների փնջեր, մինչդեռ Հերշելի տվյալները գիտնականներին թույլ են տվել այդ գալակտիկական գոհարներն ավելի ուշադիր զննել և հաստատել այդ հայտնագործությունը:
Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը:
Ապրիլի 16-ին, ժամը 19.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Վերջին օրերին տեղացած անձրեւների հետեւանքով հալվել են սարերին առկա ձյան շերտերը, Դեբեդ գետի հերթական գարնանային վարարումն է:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 74-ամյա Մոնիկ Հարլեի սպանությունը:
Ապրիլի 16-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21121-110» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 8.2 կ/մ-ին բախվել է ձիու և կողաշրջվել:
Որսված գայլերի համար տրվող պարգևավճարի 100 հազար դրամը փոխարինվել է 123 հազար 346 դրամով:
Ապրիլի 14-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում կառուցվող ուսումնական-մարզական նոր համալիրի հիմնարկեքի արարողությանը: Նախագիծն իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում: Համալիրի շինարարությունը, որի նախնական արժեքը կազմում է 49,3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ամբողջությամբ կիրականացվի «Գազպրոմ» ԲԲԸ կողմից:
Ծիրանենու ծաղիկը հարթեցնում է մաշկը, իսկ ծաղկաբողբոջը վերացնում է գորտնուկները։ Բազմաթիվ են ծիրանենու բուժիչ հատկությունները, սակայն ծառի բոլոր մասերում պարունակվող օգտակար նյութերի թիվն այնքան ընդարձակ է ու հավասարակշռված, որ այն իրավամբ Կենաց ծառ է կոչվել։
«Վաղ թե ուշ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների հարցերով Եվրախորհրդարանի ենթակոմիտեի փոխնախագահ, Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության արտաքին քաղաքականության հարցերի պատասխանատու Չարլզ Թեննոքը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում ընդունված՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բանաձևին:
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ճանապարհային ոստիկանության (ՃՈ) և պայմանագրային հիմունքով պահպանության և անվտանգության ծառայությունների մատուցման ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվները:
Հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը և բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երևանի և Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երևանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք և, այնուհետև, միջոցառման ավարտին կվերադարձնեն Երևան: Խորհուրդ է տրվում խուսափել սեփական փոխադրամիջոցների օգտագործումից:
Ապրիլի 16-ին, ժամը 04.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել է նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը։
ՀՀ նախագահ Սարգսյանի զարմանալի շրջադարձից հետո ԵՄ-ն ու ՀՀ-ն սկսել են վերամշակել տապալված Ասոցացման համաձայնագիրը: Ներկայումս դժվար է կանխատեսել, թե որքանով կհաջողվի փրկել այդ համաձայնագիրը՝ արդեն հնացած Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը փոխելու փոխարեն:
Հանրապետության Նախագահը կարևորել է, որ համաշխարհային ճանաչում և հռչակ ունեցող մեծ արվեստագետի հարազատները ոչ միայն չեն կորցնում կապը պատմական հայրենիքի հետ, այլև փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել պետության կողմից Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու և նրա երաժշտական հարուստ ժառանգությունը պահպանելու, ապագա սերունդներին փոխանցելու գործում ներդրվող ջանքերին: