Բաժիններ՝

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազա

Հայաստանի զինված ուժերի հինգ հոգանոց պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանի գլխավորությամբ, այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի արևմտյան ավիացիոն հրամանատարության ենթակայության տակ գտնվող ավիաբազա։ Այս մասին հաղորդում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։

ՀՀ պատվիրակության համար կազմակերպվել է շրջայց ավիատեխնիկայի շահագործման և տեխնիկական սպասարկման համար նախատեսված օբյեկտներում:

Նշվում է, որ այցը նպաստել է ռազմական համագործակցության սերտացմանը, փոխըմբռնմանը, փորձի փոխանակմանը և օպերատիվ համատեղելիությանը, ինչպես նաև ամրապնդել է Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական կապերը:

Գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Արևմտյան հրամանատարության ավիաբազա

Նշենք, որ օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցցանցում գրել էր, որ Դելին շահագրգռված է Հայաստանի հետ պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տիեզերական ոլորտներում համագործակցության հետագա զարգացմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930