Բաժիններ՝

Պետական ո՞ր կառույցներն են զբաղվել Քարդաշյանին Հայաստան բերելու խնդրով. պարզաբանում է նախարարը

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին ուղղված հարցը, թե Քիմ Քարդաշյանի այցելությունն ի՞նչ ազդեցություն թողեց, մասնավորապես արդարադատական համակարգի վրա, հարուցեց նախարարի ժպիտը:

«Հումորն ընդունեցի,- ասաց Հ. Մանուկյանն ու շարունակեց,- Անկեղծ ասած՝ իմ համար աժիոտաժն է անհասկանալի, ընդ որում` հասարակության տարբեր շերտերի կողմից, և սա նաև խոսում է այն մասին, որ մեր հասարակությունում տոլեռանտության, հանդուրժողականության պակաս կա, այսինքն՝ մենք շատ ավելի սուր ենք ընդունում ամեն ինչ, որը կարելի է հանգիստ ընդունել»:

Ըստ նրա՝ ընդհանրապես որևէ աստղի այցելությունը դրական է, հատկապես Ցեղասպանության 100-ամյակի կոնտեքստում, բացի շոու աստղերի ներկայությունից, այս խնդրի վերաբերյալ ևս մեկ անգամ հիշեցնելու լիցք է հաղորդում:

Դիտարկմանը, որ Քիմ Քարդաշյանն ավելին արեց ՀՀ ճանաչման հարցում, քան կառավարությունը, նախարարը նշեց, որ էկոնոմիկայի նախարարության որոշակի կառույցներ զբաղվել են Քարդաշյանին ՀՀ բերելու խնդրով և վատ չեն արել, բայց չհամաձայնեց, որ Քիմն ավելին արեց, քան ՀՀ իշխանությունները և խորհուրդ տվեց ապրել եկող շաբաթը և տեսնել այն հյուրերին, որ կայցելեն ՀՀ և հետո դատողություններ անել:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս