Հաստատվեցին ՀՀ բուհերում 2015/2016 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը
Այսօր կառավարության նիստում հաստատվեցին ՀՀ բուհերում 2015/2016 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ պետպատվերի մոտ 10%-ն ուղղվելու է բանակից զորացրված երտասարդներին, մագիստրատուրայում անվճար տեղերի քանակը կրկնապատկվել են բանակից զորացրվածների համար, իսկ հեռակա ասպիրանտուրայում 239 անվճար տեղ կա:
«Այսինքն՝ սոցիալական նպատակային քաղաքականություն է իրականացվում, որ կրթության մատչելիությունն ապահովվի»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նա նաև նշեց, որ ամեն տարի բուհեր ընդունված ուսանողների ծագումնաբանական վերլուծությունը՝ ըստ բնակավայրերի, մարզերի, գյուղերի, քաղաքների դիտարկելիս, երևում է, որ 50%-ից ավելին մարզերից եկած ուսանողներն են: Ըստ Աշոտյանի՝ սոցիալական վիճակի խնդիրը 2009-ի համեմատ, երբ անապահով ընտանիքներից ընդունվածները 4 անգամ պակաս էին, այսօր որոշ բարեփոխումների արդյուքնում փոխվել է և թիրախային օգնություն է ցուցաբերվում սոցիալապես խոցելի խմբերի ուսանողներին:
Մանրամասները՝ տեսանյութում