Երբ պաշտպանվել սեզոնային գրիպից. նախարարը մանրամասնում է
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է ՀՀ-ում: Այս մասին տեսանյութի միջոցով հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Աշնանը կամ ձմռանը գրիպով չհիվանդանալու համար պատվաստվելու պահը հիմա է: Այսօրվանից Երևանի բժշկական կենտրոններն ու պոլիկլինիկաներն արդեն ունեն, հաջորդ շաբաթվանից արդեն կհամալրվեն բոլոր մարզային պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները: Այս պահին բաշխման փուլում ենք»,- ասել է Ավանեսյանը:
Նա ընդգծել է, որ մայրաքաղաքում քաղաքացիների համարավետության համար շարժական կետերի բաշխվածությունն են ընդլայնելու: Դրանք լինելու են Վերնիսաժի, Հանրապետության հրապարակի հարևանությամբ, Գայի արձանի մոտ, Գարեգին Նժդեհի հրապարակում, Մերգելյանում, Աջափնյակ վարչական շրջանում՝ Kiser սուպերմարկետի մոտ:
Դավիթաշենում՝ Yerevan city սուպերմակետի մոտ, Օպերայում և «Դալմա մոլի» մոտ:
Ինչ վերաբերում է մեծ ընկերություններին, որոնք ցանկություն ունեն կոլեկտիվով պատվաստվել, ապա կարող են դիմել, ու նրանց համար պատվաստումային օրեր կսահմանվեն:
Ավանեսյանը հավելեց, որ պատվաստումն անվճար է ու քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից:


