Ռուսաստանը չի պատրաստվում ստեղծել կայսրություն և ձգտում է ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր «ուղիղ գծով» շփվում է երկրի քաղաքացիների հետ: Դրա ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում ստեղծել կայսրություն և ձգտում է ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը.
«Մենք ԵՏՄ-ի շրջանակներում զարգացնում ենք մեր հարևանների՝ Ղազախստանի, Բելառուսի հետ հարաբերությունները: Ո՞րն է այդ միավորումների իմաստը, իր մեջ ներքաշելը չէ, ոչ: Իմաստն այն է, որ մարդիկ, որոնք բնակվում են մեր երկրներում, ապրեն ավելի լավ, որ սահմանները լինեն բաց:
Ներկայումս մեզ մոտ արդեն այդպես են դասավորվում հարաբերությունները նաև Հայաստանի ու Ղրղզստանի հետ: Մենք շատ ենք ցանկանում, որ զարգանա այդ գործընթացը, դա ամենագլխավորն է:
Մենք չենք պատրաստվում ստեղծել կայսրություն: Մենք չունենք այդօրինակ նպատակներ, ինչում մեզ մեղադրում են մշտապես: Դա նորմալ և բնական ինտեգրացիոն գործընթաց է: Ողջ աշխարհն է ընթանում այդ ճանապարհով»: