Ապրիլի 15-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական խորհրդարանի փոքր լիագումար նիստը, որտեղ ընդունված բանաձևերից մեկը վերաբերում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին։ Հղում կատարելով վերջին տարիներին նույն խնդրի վերաբերյալ ընդունված եվրոպական այլ փաստաթղթերին՝ այս բանաձևը «հարյուրամյակի նախօրեին հարգանքի տուրք է մատուցում մեկ ու կես միլիոն հայ անմեղ զոհերի հիշատակին» և կոչ է անում Թուրքիային «հաշտվել իր անցյալի հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ այսպիսով անկեղծ հաշտեցման ուղի հարթելով հայ և թուրք ժողովուրդների միջև»։
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քիչ առաջ ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում հնչեցին ծափահարություններ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ թիվ 26 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են ID և բանկային քարտեր և 18.000 դրամ:
«Բայց միևնույն է՝ քարտ են տվել, վայենկոմատ կանչել, չգիտեմ՝ ինչ ա կատարվում։ Մայիսի 30-ին կասեն՝ տանո՞ւմ են բանակ, թե՞ ոչ։ Չգիտենք՝ իրանց ուզածն ինչ ա, ի վիճակի չենք»:
Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները:
Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնողների «սև ցուցակում» հայտնված ավելի քան 40 հազար հայերից մեկը՝ 41-ամյա Տիգրանը, այսօր Խորենացի փողոցում թղթախաղ էր խաղում ու պատմում Կրասնոդարում անցած տարվա իր աշխատանքի մասին:
Ապօրինի զրկել էին ազատությունից, ծեծի ենթարկել և ստիպել պարտավորագիր գրել:
36-ամյա Ա.Նախչվանյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ապրիլի 14-ին Երևանում Վլադիմիր Սպիվակովի ու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին համերգի ավարտին խմբավարի ելույթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Երևանի «Միկա» մարզապալատում անցկացրեց «Հովսեփ և Սպարտակ Աբրահամյան եղբայրների հուշամրցաշար», որը կազմակերպվում էր առաջին անգամ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ ապրիլի 16-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 472.25 472.84 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.12%-ով կամ 0.59 դրամով։
Ոստիկանության բերման ենթարկված երիտասարդների մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել:
Իսրայելական ուղղափառ պարբերականներից մեկը՝ «Kikar HaShabbat»-ը, երեքշաբթի օրը տպագրված թերթի լուսանկարում, որտեղ զույգը Երուսաղեմի ռեստորաններից մեկում ճաշում էր, երկու անգամ քողարկել էր Քիմին: Առաջին անգամ Քիմին ծածկել էին ռեստորանի հաշվի կտրոնով, իսկ երկրորդ անգամ՝ պարզապես նրա դեմքը քողարկել էին մանր քառակուսիներով, անգամ Քիմի անունը հոդվածում նշված չի եղել, դրա փոխարեն՝ նրան անվանել էին՝ «Քանիե Ուեսթի կին»:
168.am-ի հետ զրույցում Վահագնի թաղամասի սեփականատեր Վահագն Հովնանյանի դուստրը՝ հագուստի դիզայներ Նինա Հովնանյանը, ասաց, որ սա թաղամասի ամենալավ հողատարածքներից է: Նա նշեց, որ այս թաղամասում մի քանի դեսպաններ են ապրելու, իսկ թե ովքեր են արդեն ապրում այնտեղ՝ բացի իրենցից, մեր զրուցակիցը չհստակեցրեց՝ ասելով, որ դա գաղտնիք է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 17-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 18-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից մշակվող` պարենային խանութներում գյուղական համայնքների սեփական տնտեսություններում արտադրված ձվամթերքի որակի վերահսկման ծրագրի համաձայն, բոլոր այն տնտեսվարողները, սեփական արտադրանք հանդիսացող ձվամթերքը կկարողանան խանութներում վաճառել միայն լաբորատոր փորձաքննություն անցնելուց և համապատասխան պիտանելիության ժամկետը մակնշելուց հետո:
Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել Քննչական կոմիտեի գործունեության հրապարակայնության ապահովման, կարողութունների զարգացմանն ուղղված ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ցուցաբերած աջակցությունը։
Այսօր Բրյուսելում Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստի երկրորդ հատվածի ընթացքում սկսվել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Եվրոպական հիշատակման» բանաձևի քննարկումը:
Բանանի հյութը շատ օգտակար է: Բացի նրանից, որ այն, որ մաքրում է ամբողջ օրգանիզմը, այն նաև նվազեցնում է որովայնի շրջանի ճարպերը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նամակ է հղել Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կարել Շվարցենբերգին:
Մեր երկրում ընդունված և սահմանադրորեն ամրագրված են մարդու իրավունքների իրացման և վեճերի լուծման այնպիսի նորմեր, որոնք գոյություն ունեն ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Դրանց կենսագործումը վերապահված է ընտրական և արդարադատության ինստիտուտներին։ Սակայն, արդեն երկար ժամանակ է, ինչ հանրության զգալի մի հատվածը համոզված է, որ այդ ինստիտուտները կաթվածահար են եղել և երկրում չեն կարող ապահովել քաղաքացիական փոխհամաձայնությունը։ Խորանում է նաև այն համոզվածությունը, որ գործող վարչախումբն իրերի այս դրությունը փոխելու որևէ ցանկություն չունի։
Վերաքննիչ դատարանն այսօր քննարկել է «Նուբարաշեն» քրեակատարողան հիմնարկի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալներ Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) և Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) պաշտպանների բողոքները: Նրանք բողոքարկել էին դատարանի որոշումը, որով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ին տեսակցության եկած քաղաքացի Գ. Ն.-ի կողմից բերված հանձնուքում հայտնաբերել են բնական հյութի մեջ խառնված սպիտակ փոշենման զանգված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։
Այնտեղ նա հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերիի հետ և քննարկելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթը:
Ապրիլի 16-18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին` օրվա երկրերդ կեսին, 20-ին` շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քիմ Քարդաշյանն իր տեսակով ֆենոմեն է: Նա ո՛չ երգչուհի է, ո՛չ դերասանուհի, ո՛չ հաղորդավարուհի: Նա մեդիա դեմք է: Այսքանով ամեն ինչ ասված է: Նրա անվան հետ կապված յուրաքանչյուր դետալ հետաքրքրության տեղիք է տալիս: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը գտնելու շուրջ կարելի է անվերջ խոսել: Հատկապես երիտասարդների շրջանում մի յուրահատուկ դրական տրամադրություն է իշխում Քիմի Հայաստան այցի առաջին իսկ օրից:
Ողջ տեղեկատվությունը, որը հայտնվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնօրինության տակ, ավտոմատ ստանում է «ծառայողական օգտագործման համար» մակագիր:
Այսօր՝ ապրիլի 15-ին, ոստիկանության կրթահամալիրում բացվեց մինի ֆուտբոլային դաշտ, որի բացմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ:
12 տարի առաջ կատարված գողությունը բացահայտվեց:
2013 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի կերպով պահած չպարզված պայթուցիկ նյութի միջոցով դիտավորությամբ վնասել է քաղաքացի Գրիշա Մ.-ի կողմից շահագործվող ավտոմեքենան` վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս: