Բաժիններ՝

Ծանր հանցագործության դեպքով գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Արմեն Ս.-ն հայտնել է, որ 2003թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Կարեն Խ.-ն ու Արթուր Ք.-ն, դուրս գալով այլ նպատակով տրված լիազորագրի սահմաններից, առանց իր գիտության 985 հազ. ԱՄՆ դոլարով Մխիթար Վ.-ին են վաճառել իրեն պատկանող 7 հազ. քմ հողամասը, որի վաճառքից ստացված գումարից իրեն են տվել միայն 430 հազ. ԱՄՆ դոլարը, իսկ մնացած՝ 550 հազ. ԱՄՆ դոլարը խարդախությամբ հափշտակել են:

2014 թվականի հոկտեմբերի 3-ին քրեական գործով վարույթը կարճվել է՝ Արթուր Ք.-ի, Կարեն Խ.-ի ու Արմեն Ս.-ի արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, այն պատճառաբանությամբ, որ նրանց միջև առկա հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ:

Քրեական գործով կարճված վարույթը վերսկսվել է և ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն              

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս