Ատեստավորման երրորդ փորձը չանցած ուսուցիչներին արգելում ենք աշխատել ուսուցիչ․ Նիկոլ Փաշինյան

Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Դպրոցների բովանդակության մասով ես արձանագրել եմ, որ մենք այդ ոլորտում շատ ենք կոմպրոմիսների գնացել, չնայած, մյուս կողմից չեմ կարող ասել, որ այլևս կոմպրոմիսների չենք գնալու։ Այնպես չէ, որ մենք հիմա կարող ենք մեր ակնկալած որակավորումով ապահովել հաստիքների համալրումը, բայց մյուս կողմից էլ մենք արդեն որոշումներ կայացրել ենք, ատեստավորում չանցած ուսուցիչները այլևս չեն աշխատում դպրոցում։

Ընդ որում մենք իրենց համար 3 շանս ենք ստեղծել, վերապատրաստման ծրագիր ենք արել, հրավիրել ենք, բայց էլ չենք կարող, ու եթե երրորդ փորձից հետո ատեստավորման նվազագույն շեմը չի անցնում, մենք արգելում ենք նրան այլևս աշխատել ուսուցիչ։

Հաջորդիվ կարող է գնա, որակավորման վրա աշխատի, էլի վերադառնա։ Ատեստավորման դպրոցաշինության ծրագրի արդյունքում մանկավարժական ֆակուլտետների ուսանողների դիմորդների թվի աճ ունենք, ինչը նույնպես մյուս ազդակն է, որ ճիշտ ճանապարհով ենք ընթանում»,– նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930