Համաներումից հետո ազատ արձակվածների մի մասը նորից հայտնվում է ճաղերի ետևում. Հունան Պողոսյան
Լրագրողներն այսօր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք համաներում հայտարարելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է և նախորդ տարիներին հայտարարված համաներումների մասին որոշումներն ինչպես են ազդում օպերատիվ իրավիճակի վրա։ Հունան Պողոսյանն ի պատասխան ասաց, որ ինքն էլ է համաներման մասին խոսակցություններ լսել, սակայն իրավասու չէ դրա հետ կապված հարցերի պատասխանել։ Նա նշեց, որ, ցավոք, համաներման հայտարարումից հետո ազատ արձակվածների մի մասը շարունակում է հին ճանապարհը և նորից հայտնվում ճաղերի ետևում։ «Որոշակի իմաստով օպերատիվ իրավիճակի սրում լինում է, նախկինում եղած փորձն է ցույց տալիս»,- ասաց Հունան Պողոսյանը՝ նշելով, որ մեծ հաշվով էական ազդեցություն չի ունենում օպերատիվ իրավիճակի վրա։