Բաժիններ՝

ՊԵԿ պատվիրակությունը Ուզբեկստանում մասնակցել է ՀՄԿ 7-րդ համաշխարհային շնագիտական ֆորումին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Ուզբեկստանում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) 7-րդ համաշխարհային շնագիտական ֆորումին։

Համաժողովի ընթացքում Հայաստանի ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի և Ուզբեկստանի մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանման միջև ստորագրվել է «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՈւՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր մաքսային կոմիտեի միջև շնագիտական ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության մասին» հուշագիր։

Նպատակն է ընդլայնել երկու երկրների մաքսային մարմինների կինոլոգիական ծառայությունների միջև համագործակցությունը, կիսվել մասնագիտական առաջավոր փորձով և ոլորտում կիրառվող ժամանակակից մեթոդներով, ինչպես նաև կատարելագործել ծառայողական շների պատրաստման և ծառայության ընթացքում դրանց կիրառման գործընթացները։ Փաստաթղթով նախատեսվում է նաև գործակցության ամրապնդում կինոլոգ մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման ու որակավորման բարձրացման ուղղությամբ։

Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է Հայաստանի և Ուզբեկստանի մաքսային մարմինների միջև մասնագիտական կապերի ամրապնդման և կինոլոգիական ծառայությունների կարողությունների զարգացման ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930