Այս տարի Ադրբեջանի արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 29 տոկոսով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 5 միլիարդ և 7925 միլիոն մանաթ: Դա ընթացիկ գներով 29 տոկոսով (2362 միլիոն մանաթ) ավելի պակաս է՝ համեմատած 2014 թվականի առաջին եռամսյակի հետ:

Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արդյունահանող արդյունաբերության մասնաբաժինը կազմում է 58.7 տոկոս (2014 թվականի նույն ժամանակահատվածում՝ 71.8 տոկոս), վերամշակող արդյունաբերության մասնաբաժինը՝ 30.9 տոկոս (21 տոկոս):

Սրանից առաջ հաղորդվել էր, որ այս տարի Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները կրճատվել են 4.29 միլիարդ դոլարով (31.2 տոկոս)՝ 13.76 միլիարդ դոլարից նվազելով մինչև 9.47 միլիարդ դոլարի՝ մարտի 31-ի դրությամբ: Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի խոսքերով՝ Ադրբեջանի նավթային եկամուտները կրճատվել են 5-6 միլիարդ դոլարով:

Տեսանյութեր

Լրահոս