Բաժիններ՝

ԱՄՆ-ին անհրաժեշտ են ոչ թե դաշնակիցներ, այլ՝ վասալներ. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ գծով» շփման ժամանակ հայտարարել է, որ խոշոր գետերություններին, ինչպիսին որ ԱՄՆ-ն է, անհրաժեշտ են ոչ թե դաշնակիցներ, այլ՝ վասալներ:

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը կողմ է արտահայտվում ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորմանը. «Մենք չենք վատթարացրել Արևմուտքի հետ հարաբերությունները: Արևմուտքի երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանը Ռուսաստանի ու նրա շահերի նկատմամբ հարգանք ցուցաբերելն է:

Արևմուտքը պետք է գոնե փորձի փոխզիջում գտնել Ռուսաստանի հետ և ոչ թե պարտադրի իր որոշումները: Պատժամիջոցների օգնությամբ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելն անօգտակար և անիմաստ է: Դա պետք է գիտակցել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս