Թևան Պողոսյանն իր տարակուսանքը հայտնեց, որ ԵՏՄ-ին կողմ քվեարկած պատգամավորը նման պահանջներ է ներկայացնում ԵՄ-ին. «10 րոպե առաջարկություններ արեց ԵՄ-ին, բայց ԵՏՄ-ի փաստաթղթի քվեարկության ժամանակ ընտրեցին ԵՏՄ-ն: Դե գնացեք ՌԴ-ին սոցիալիզմ կառուցելու պահանջներ դրեք»: Թ.Պողոսյանը նաև նկատեց, թե ինքը դեմ է քվեարկել ԵՏՄ-ին, միշտ կողմ է եղել ԵՄ-ին ու հավատարիմ է մնալու, և ինքն իրավունք ունի պահանջներ ներկայացնելու:
Թիվ 181 դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այն երեխաները, ովքեր հնարավորություն չունեն՝ կարող են չմասնակցել այդ միջոցառմանը, քանի որ այն կազմակերպվում է կամավորության սկզբունքով. «Սովորաբար նման միջոցառումներ դպրոցներն իրականացնում են, սակայն այս դեպքում մենք համագործակցում ենք Մալաթիա-Սեբաստիա համայնքապետարանի հետ, քանի որ իրենք վերջերս գրքեր տարան Քաշաթաղ զինվորների համար և հիմա էլ պայմանավորվածություն կա հիգիենիայի պարագաներով օգնել սահմանին կանգնած մեր զինվորներին»:
Աշխարհում գոյություն տրանսպորտային բեռներ փոխադրելու համար նախատեսված բազմաթիվ օդանավեր:
«Որքան էլ իրավական ուղղությամբ փորձենք քայլեր կատարել, մեծ հաշվով միջազգային իրավունքը մեծ քաղաքականության սպասավորն է, և աշխարհաքաղաքական գործընթացները մեծապես ազդում են այդ իրավունքի արդարության հաստատման գործի վրա: Այդ պատճառով երկրորդ ծրագիրը վերաբերում է աշխարհի կարևոր խաղացողների՝ ՌԴ-ի, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում խնդրի արծարծման հնարավորությանը»:
«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը Հարություն Քեհեյանին նշանակել էր կառույցի ցմահ տնօրեն:
Կցանկանայինք, որ Հայաստանն էլ քայլեր գործադրեր Ադրբեջանի հետ հարևանային լավ հարաբերությունների ուղղությամբ:
«Զեկույցը ե՞րբ եք խմբագրելու և անգլերեն տարբերակում նշեք՝ Ցե-ղա-սպա-նու-թյուն»,- շեշտված հարցրեց Թ.Պողոսյանը:
Միաժամանակ նա նաև նշեց, որ նախագահի կողմից այդ բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում և ընդամենը բառի գործածում է նշանակում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմավարական հարցեր, ընթացիկ ներդրումային նախագծերն ու հետագա համագործակցության հեռանկարները:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ-պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ: Այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ներկայանալ տարաբնույթ մշակութային նախաձեռնություններով՝ «ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը» խորագրի ներքո՝ ի նշանավորումն ԻԿՕՄՕՍ-ի հիմնադրման 50-րդ տարեդարձի:
Չէ՞ որ պատահական չէ, որ ձեր բոլոր կոռուպցիոներները փախչում են դեպի Մոսկվա:
Գ.Եղիազարյանի հարցին՝ այսինքն՝ եթե Էդուարդ Նալբանդյանը չգնար, Հռոմի պապը պատարագ չէ՞ր տա, Ա. Արշակյանն այսպես արձագանքեց. «Եթե դուք էլ այստեղ չլինեիք, այս վեճը չէր լինի, ուրիշ բան կխոսեինք: Ձեր ներկայությունը օրակարգ է ձևավորում: Եթե Միքայել Միանասյանը չլիներ, Էդուարդ Նալբանդյանը չլիներ, Սերժ Սարգդյանը չլիներ, կլիներ Օսկանյանը, նա էլ իր խնդիրները կլուծեր: Այսինքն՝ այդ մարդկանց ջանքերի շնորհիվ այդ օրը տեղի ունեցավ մեզ համար շատ ցանկալի ակցիա»:
ԵՏՄ-ին անդամակցության հետ մեկտեղ ՀՀ-ն պատրաստակամ է առաջ մղելու իր համագործակցությունը ԵՄ հետ բազմաթիվ ուղղություններով, և առաջիկայում շարունակվելու են բանակցությունները տարբեր ոլորտներում գործակցության ուղիներ գտնելու համար:
Հիմնադիր խորհրդարանը հրավիրում է տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների և դիտորդական առաքելությունների ուշադրությունը Գևորգ Սաֆարյանի գործի վրա՝ բացառելու և կանխարգելելու համար նրա նկատմամբ հնարավոր քաղաքական, հոգեբանական կամ ֆիզիկական ճնշումները:
Վերջին օրերին կրկին աղետագույժ լուրեր են ստացվում Հալեպից, որտեղ ահաբեկիչների հրթիռակոծությանն ու հարձակումներին են ենթարկվում քաղաքի հայկական թաղամասերը: Զոհերի և վիրավորների թվում կան նաև մեր հայրենակիցների անունները:
Այսօր Հայաստանին հնարավորություն է ընձեռնվել Իրանի հետ հարաբերություններ ունենալ. «Մենք այստեղ պետք է մեր ազգային շահն առաջ տանենք, լինենք նախաձեռնող և իրավիճակը կարողանանք կառավարել»:
«Թուրքիան միշտ է մտահոգված եղել, և ամեն տարի ապրիլին գործուղղում է որևէ պաշտոնյայի Ամերիկա, որպեսզի կանխի հնարավոր բանաձևերի ընդունումը Կոնգրեսում, կամ՝ նախագահի կողմից Ցեղասպանություն բառն օգտագործելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ երեկ ստացվել էր նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը։ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փորձաքննությամբ հերքվել է դեպքի վայրում հայտնաբերված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված լինելու հնարավոր վարկածը:
«Առաջին աշխարհամարտից հետո տարածաշրջանի քարտեզը միտում ունի փոփոխման, պետք է նոր հայեցակարգ հաստատվի, որովհետև միայն մեկ հարցում ենք մենք առաջընթաց գրանցել՝ ունենք մարտունակ բանակ, սակայն այն չափազանց անգին է, քանի որ մեր զինվորների և զինվորականների կյանքի գնով է իրականացվում»,-հայտնեց պատգամավորը:
Մոսկվայում անցկացված միջսիրիական խորհրդակցություններին՝ Ասադը հայտարարել է, որ դրանց արդյունքները կարելի է համարել էական, և, որ կողմերը հասել են որոշակի առաջընթացի:
«…անջատեցի հեռուստացույցը և հուսախաբ երկար չկարողացա քնել… չգիտեմ, եթե ժամանակ մնաց պատմելու նաև իր հաջողությունների մասին»
Քաղաքացի Հ.Մուսայելյանը 2015թ. փետրվարի 3-ին ոստիկանության բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ իր աները՝ 74-ամյա Զ.Շուշանյանը, փետրվարի 2-ի առավոտյան եղինջ քաղելու նպատակով տնից դուրս է եկել ու չի վերադարձել:
Մենք ընդգծել ենք, որ ողբում ենք այդ մահերի համար, և որ այդ փաստերի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից՝ ներառյալ Թուրքիան, Հայաստանը և ԱՄՆ-ը:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հայտարարեց, որ ինքը և Գուրգեն Եղիազարյանը, մեղմ ասած, հակառակորդներ են. «Մենք իսկական հակառակորդներ ենք: Կարծում եմ՝ հակասեմիտիզմը հիվանդություն է, ծանր հիվանդություն է, հարակավոր է բուժվել: Հրեաներ չեն, դրանք Օսմանյան Թուրքիայի ղեկավարներն են եղել, որոնք կազմակերպել են քրիստոնյաների, մասնավորապես՝ մեր Ցեղասպանությունը, ունեցել են շահ դրանից»:
Իրականացվող հարկային քաղաքականությունը, այդ թվում՝ վարչարարությունը պետք է միտված լինի ինչպես տնտեսավարող սուբյեկտների գործունեության խթանմանը, պետության շահերի պաշտպանությանը, այնպես էլ հասարակության սոցիալական խնդիրների լուծմանը:
Ապրիլի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը:
Բելառուսը հույսեր է կապում տնտեսական խնդիրների նկատմամբ «Արևելյան գործընկերության» վերակողմնորոշման հետ:
Թուրքիան դեռևս չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այլևս այս տարածաշրջանի ամենակարևոր դերակատարներից չէ, և այդ հին հիշողություններով է առաջնորդվում:
«Մենք էլ, իրենք էլ իրենց պաշտպանական բնագծի ինժեներական կահավորումը մշտապես կատարում ենք, հագեցնում, սա մշտական պրոցես է, հակամարտության տրամաբանություն դա է հուշում»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքին: