Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ էսկալացիայի չի գնում ընտրությունների պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Իրանի հետ էսկալացիայի չի գնում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների պատճառով:
«Միգուցե ես դա չեմ անում ընտրությունների պատճառով»,-ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում Տեխասում հանրապետականների համագումարի շրջանակներում:
Թրամփը նաև հնարավոր է համարել, որ իրանական ռազմական և ուժային կառույցները կարող են ինչ-որ պահի դադարել ենթարկվել քաղաքական ղեկավարությանը տնտեսական ծանր իրավիճակի ֆոնին:

