Բաժիններ՝

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Գյումրիի ոստիկանապետը՝ ըստ Հունան Պողոսյանի

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ոստիկանները չէին կանխում Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ ձվեր նետող, կոնֆլիկտներ հրահրող երիտասարդներին:

«Ուրեմն, նույնիսկ ծառայողական քննություն չենք անցկացրել: Համապատասխան աշխատակիցներին ամենախիստ կարգապահական պատասխանատվությանն ենք ենթարկել՝ անմիջապես և շատ օպերատիվ արձագանքելով: Այդ թվում՝ պաշտոնից ազատվել են համապատասխան պաշտոնյաներ»,- ասաց Հունան Պողոսյանը՝ նշելով, որ 2 հոգի ազատվել է աշխատանքից, մի քանիսը՝ ենթարկվել կարգապահական պատասխանատվության կամ տեղափոխվել այլ աշխատանքի:

Լրագրողների հարցին՝ արդյոք խոսքը նաև Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանի մասի՞ն է, ով օրերս ազատվել էր աշխատանքից, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Մարզային վարչության պետի` աշխատանքից ազատումն այդ դեպքերի հետ, խնդրում եմ, չկապել: Ոստիկանությունում պարբերաբար կադրային փոփոխություններ լինում են: Մենք հաշվի ենք առնում մի շարք հանգամանքեր»,- ասաց Հունան Պողոսյանը՝ նշելով, որ այդ դեպքի հետ կապված զբաղեցրած պաշտոնից ազատվել է համապատասխան բաժնի պետի համապատասխան գծով տեղակալը, ով հասարակական կարգի պահպանության ուղղակի պատասխանատուն է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930