Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք կհիմնավորեն, որ կատարվածը կազմակերպված հանցագործություն է:
Ապրիլի 17-ին ժամը 11-ին ավտովթար է տեղի ունեցել Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի դիմաց: Բախվել են «Գազ 24» և «Մերսեդես» մակնիշների մեքենաները: Բախման հետևանքով տուժել են «Գազ 24» մակնիշի մեքենայի վարորդ, 1990 թվականին ծնված Լևոն Ռազմիկի Փիլոյանն ու ուղևոր, 1987 թվականին ծնված Հասմիկ Ռազմիկի Փիլոյանը:
Թ.Պողոսյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո մեկ տարուց ավելի ոչինչ չարվեց, ոչ մի գործընթաց տեղի չունեցավ. «Պետք է ազնիվ լինենք, որ ՀՀ-ն իր պատրաստակամությունը մի քանի անգամ հայտնել է առնվազն քաղաքական բաղադրիչը ստորագրելու համար»: Պատգամավորը մեջբերեց 168.am-ում Սլովակիայի նախկին ԱԳ նախարարի հարցազրույցից, որ ԵՄ-ն չի պատրաստվում հրաժարվել Հայաստանից, ու նշեց, որ երկու կողմն էլ սպասում էին իրադարձությունների, որ փորձեին սայլը տեղից շարժել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են գիշերային ակումբի մոտ հրազենի գործադրմամբ քաղաքացի Է.Ջաբուրյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Օլիգարխներն ուկրաինական պետականության թշնամիներն են:
Վ.Սպիվակովն ընդամենը 11 ամսական էր, երբ մայրը նրան նստեցնում էր դաշնամուրի վրա, իսկ ինքը՝ նվագում: Երբ մայրն ուրախ երաժշտություն էր նվագում, փոքրիկը փորձում էր թռչկոտել, երբ տխուր՝ ուղղակի ճոճվում էր: Եվ դաշնակահարուհի մայրն էր, որ առաջնորդել էր որդուն դեպի երաժշտության աննկարագրելի և ոչ բոլորին հասանելի աշխարհ:
Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ այսօր ԵՏՄ-ի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում աշխարհի մի շարք երկրներ:
Բրասորն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Իշխանությունները նաև պետք է վերջ դնեն այդ հալածանքներին ու իրավապաշտպանների խմբերին թույլ տան ազատորեն գործելու երկրում:
Իրավիճակը ստանդարտ չէ, անտառը միաժամանակ այրվել է մի քանի տեղից:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը այսօր հայտարարել է հացադուլ՝ իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների կապակցությամբ։
Գաջիևը հայտարարել է, որ Ջաֆարովը քրեական պատասխանատվության է ենթարկվել «հարկեր վճարելուց խուսափելու» համար:
Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունը տեղավորվում է այն քաղաքական գծի մեջ, ինչն իրականացվել ու իրականացվում է վարչախմբի կողմից, որի հանգուցալուծումը եղավ 2008 թ. մարտի 1-ը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /Եղվարդի նստավայրում/, նախօրեին՝ ապրիլի 16-ին, հրապարակել է ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը, որի համաձայն` վանդալի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 2 ամիս ժամկետով, իսկ հուշարձանին պատճառված վնասի համար վճռվել է բռնագանձել 839. 390 ՀՀ դրամ:
Երկրի էվոլյուցիան հասկանալու համար պահանջվում է հասկանալ Երկրի և Արեգակի առնչությունները: Արեգակը նախկինում մագնիսականորեն չափազանց ակտիվ աստղ էր, և դրա ազդեցությունները տիեզերական եղանակի վրա կարող էին էական հետևանքներ ունենալ Երկրի վրա կյանքի ծագման և զարգացման համար:
Նամակին կից ուղարկվել է նաև Համահայկական Հռչակագիրը՝ կոչ անելով տարբեր երկրների հանրային խորհուրդներին ծանոթանալ Հռչակագրի բովանդակությանը և իրազեկել դրա մասին հասարակության լայն շրջանակներին:
Նա նշեց, որ ակտիվ երկխոսություն է ընթանում քաղաքականության, մշակույթի, մարդու իրավունքների, սոցիալական և այլ ուղղություններով, սակայն պետք է վերանայել գործակցությունը. «Լիահույս եմ, որ Ռիգայի գագաթնաժողովը ԱԼԳ երկրներին հնարավորություն կտա նորովի անդրադառնալ մեր բացթողումներին և ձեռքբերումներին, որ արձանագրվել են Վիլնյուսի գագաթնաժողովից հետո»:
Մենք լիահույս ենք, որ Ռիգայի գագաթաժողովը կհղի ուղերձ առ այն, որ Եվրամիությունը հետաքրքրված է ամրապնդել եւ շարունակել Արեւելյան գործընկերությունը Հայաստանի հետ նոր հիմքով ու սկզբունքներով:
Նա շեշտեց, որ ԵՄ արժեքները վեր են ամեն ինչից և պետք է հասնել նրան, որ բարեփոխումները իրականոմ տեղի ունենան: Հրիսթեայի խոսքով՝ 2014թ. նոյեմբերին աջակցության մասին փաստաթուղթ է ստորագրվել, որով 90 մլն եվրո է հատկացվել այս տարվա ահամար՝ որպես աջակցություն մասնավոր հատվածի զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը
Քանյե Ուեսթը, Քիմ Քարդաշյանն ու նրանց փոքրիկ դուստր Նորթը Հայաստան ու Միջին Արևելք այցից հետո վերադարձել են Լոս Անջելես, որտեղ նրանց դիմավորել են հազարավոր երկրպագուներ:
Իրանի և Արևմուտքի միջև սկիզբ առած «ձնհալը» աշխարհի մայրաքաղաքներում հույսեր է առաջացնում, որ վերջապես կլուծվի Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրը, և այդ երկիրը կարող է մոտ ապագայում դառնալ ԱՄՆ-ի և Եվրամիության հուսալի գործընկերը մերձավորարևելյան տարածաշրջանում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ապա ԵՄ մտնելն Անկարայի ձեռքում է:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ տուժողից նյութական պահանջ չունի։ Նրա ներկայացուցիչն առարկեց միջնորդության դեմ, պնդեց, որ դատաքննության ընթացքում ակնհայտ կդառնա, որ սխալ որակում է տրվել հանցագործությանը, արագացված կարգ կիրառելով ցանկանում են դատարանից թաքցնել իրական հանցագործությունը։
Շոյգուն հիշեցրել է Սերբիայում, Իրաքում ու Լիբիայում Արևմուտքի միջամտությունների մասին:
Ես չեմ կարող գնահատական տալ իմ նախորդին, դա պետք է անեն պատմաբանները:
Ըստ Ն. Զոհրաբյանի՝ ՀՀ-ն հարկավոր է ոչ թե ձևական փաստաթուղթ, այլ ճկուն և գործուն համաձայնագիր:
Կրեմլի մամլո ծառայությունը երկուշաբթի հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որը հանում է Իրանին C-300 համակարգեր վաճառելու վրա դրած արգելքը:
2015 թվականի ապրիլի 13-ին ահազանգ էր ստացվել` ըստ որի Տ.Պետրոսյան 18շ բնակիչ, 1951թ. ծնված Ա.Խանզադյանը 9-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:
Նրա դեմ ներկայացված մեղադրանքներն ունեցել են քաղաքական դրդապատճառներ: