Բաժիններ՝

5-րդ դասարանից երեխաները կարող են սկսել աշխատել լաբարատորիաներում

Դպրոցականների համար մեկնարկում է նոր տեխնոլոգիական մրցույթ, որի նպատակն է ոլորտի հանդեպ սեր և հետաքրքրվածություն սերմանել դեռևս դպրոցական տարիքից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրին մրցույթի կազմակերպիչներ ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, ծրագրի ֆինանսական աջակից «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը և մրցույթի ղեկավար Շուշան Գրիգորյանը:

«Digicode» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հիմնական նպատակներն են դպրոցականների շրջանում խթանել կոդավորման նկատմամբ հետաքրքրվածությունը, զարգացնել ալգորիթմական մտածողությունը և ստեղծագործականությունը, ինչպես նաև բացահայտել տաղանդավոր պատանիներին:

«Այս մրցույթը համահունչ է արդեն դպրոցներում իրականացվող մի շարք ծրագրերի: Այս ոլորտը մասնագետների պահանջարկ ունի, մեր երկրում մոտ 2000 թափուր աշխատատեղեր կան և մենք ուզում ենք այս երեխաների մոտ հետաքրքրվածություն առաջացնենք: 5-րդ դասարանից նրանք կարող են սկսել աշխատել լաբարատորիաներում, ծրագրավորել, խաղեր և հավելվածներ ստեղծել»,- ասաց Հ. Չոբանյանը:

Նրա խոսքով, մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան պրակտիկա անցնել Հայաստանի ՏՏ ընկերություններում, մասնակցել ամառային տեխնոլոգիական ճամբարին, ծանոթանալ սարքավորումներին, ռոբոտի դետալներին, թրեյնինգներին և ստանալ դրամական պարգև:

Կարդացեք նաև

Շուշան Գրիգորյանը նշեց, որ մրցույթը հնարավորություն է տալու համակարգչային խաղեր, նոր տեխնիկական լուծումներ առաջարկել, և բացահայտել լավ երեխաներին հիմնականում նաև մարզերում. «Այստեղ կարևոր է նաև այն, որ մասնակցության հնարավորություն ունեն այն անհատները, ովքեր կկարողանան լավ թիմ առաջնորդներ լինել»:

«Digicode»-ի կազմակերպիչները հույս ունեն, որ Հայաստանի և սփյուռքի կրթական հաստատությունները ակտիվորեն կներգրավվեն և ցույց կտան, որ մեր պատանիներն ու աղջիկները շարժվում են արդի համաշխարհային միտումներին համընթաց: Նախկինում հաջողված ծրագրեր են համարվում ռոբոտաշինության ծրագիրը դպրոցներում, Scratch (Աղվես), K-Turkle (Կրիա) ծրագրերը:

Մրցույթի գրանցումը սկսվում է ապրիլի 16-ից հունիսի 13-ը, նախընտրական փուլը հունիսի 15-ին, եզրափակիչը հունիսի 27-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս