Գերմանիայի ոստիկանությունը հայտնել է այն մասին, որ Նաուեն քաղաքում, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ հրդեհի հետևանքով այրվել է դպրոցական մարզասրահը, որը մտադիր էին տրամադրել փախստականներին՝ որպես ժամանակավոր կացարան:
Բելգիացու` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելը կարող է չկայանալ: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է գերազանցել «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը: Bild-ի տեղեկություններով, «կարմիր սատանաները» առաջարկում են ֆուտբոլիստին տարեկան 20 մլն եվրո և բոնուսներ:
Բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը պարզապես ջախջախեց թուրք Աբդուլա Ֆատիհ Դեմիրին:
Հունգարիայի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է, որ երեքշաբթի օրը գրանցվել է երկիր մուտք գործած ներգաղթյալների ռեկորդային թիվ՝ 2500 մարդ:
«Մենք որոշեցինք օգնել ավագ դպրոցներին, որտեղ ամենամաշվածն էր կահույքը, և հանրապետության բոլոր ավագ դպրոցների համար Համաշխարհային բանկի աջակցությամբ ձեռք բերեցինք շուրջ 24 հազար աշակերտական աթոռ, 12 հազար աշակերտական սեղան, նաև թարմացրեցինք ուսուցիչների գույքը՝ սեղան, աթոռ պահարան և այլն»:
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հրավիրվել են Դանիայի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Եվրո-2016-ի ընտրական փուլում կայանալիք Ալբանիայի և Հայաստանի հավաքականների դեմ խաղերին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Ճապոնիայի նախագահ Սինձո Աբեին, որպեսզի ափսոսանք հայտնի WikiLeaks-ի վերջին հրապարակումների առնչությամբ, որտեղ նկարագրվում է ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյաներին գաղտնալսելու ԱՄՆ-ի փորձերի մասին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պորտուգալացի պաշտպանը Ռաֆա Բենիտեսի պալնների մեջ չի մտնում: Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ֆաբիու Կոենտրաուն այս շաբաթ վարձակալական հիմունքնրով կտեղափոխվի ֆրանսիական «ՊՍԺ», հաստատում է Le Parisien-ը:
Այսօր Սենտ Լուիսում կայացել է Sinquefield Cup շախմատային մրցաշարի 3-րդ տուրը: Հնդիկ Վիշվանաթան Անանդը և Բուլղարացի Վեսելին Տոպալովը խաղաղ դաշն կնքեցին, ամերիկացի Ուեսլի Սոն հաղթեց ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկին:
Բոլոր ոլորտների համար էլ դիմողներ կան, ավելի քիչ են դիմում կոնֆլիկտաբանություն սովորելու համար, ինչը շատ զարմանալի է՝ հաշվի առնելով հայաստանյան hամատեքստը:
Ինչպես հայտնի է, դեռևս ապրիլ ամսին Ազգային ժողովը 85 կողմ, 27 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր:
Հորդառատ անձրևները, քամին ու փոթորիկը ջրածածկ են արել Բաթում քաղաքի մի շարք փողոցներ, բնակչության կեսն զրկված է էլեկտրաէներգիայից, հայտնում է Sputnik-Գրուզիան:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հանձնել է մի առաջարկությունների փաթեթ, բայց նախարարը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել դրան:
Բեյրութում՝ կառավարության շենքի մոտ անցկացվող ցույցը դարձյալ վերաճել է ցուցարարների հետ բախումների, հոսպիտալացվել են տասնյակ մարդիկ, ոստիկանները 40-ից ավելի ցուցարարի է ձերբակալել, հայտնում է RIA Novosti-ն:
«Ծնողներս պատմում են, որ կյանքի տարբեր փուլերում երազում էի տիեզերագնաց, զինվորական, հրշեջ ու շատ այլ մասնագիտությունների մասին, բայց նախարար դառնալու մասին հաստատ չէի երազում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ խոսելով առաջին դասարում ունեցած իր երազանքների մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի բնակիչ Գայանե Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին օրերս իրավապահների հետ այցելել է Ուկրաինայի բնապահպանության և բնական պաշարների նախկին նախարար Նիկոլայ Զլոչևսկու «մասնավոր» լողափ: Այս մասին Սաակաշվիլին հայտել է Facebook-ի իր էջում:
Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում այսօր սպանության դեպք է եղել. ըստ ոստիկանության՝ ամուսինը դանակով հարվածել է կնոջը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքը շարունակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում, որտեղ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների խորհրդակցությանը, հանդիպել Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Լիբանանի կառավարության արտակարգ նիստը, որը նվիրված էր աղբահավաքության խնդրին, ձախողվել է այն բանից հետո, երբ նիստը լքել են շիական «Հեզբոլլահ» ու մարոնիստական «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցության նախարարները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Թբիլիսիում կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը:
Սիրիայում ազգային ընտրությունների անցկացումը միջազգային դիտորդների ներքո անցկացնելը երկրի ինքնիշխանության խախտում է, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցո
Ժամը 15:00-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբն ահազանգ է ստացել, որ Արբատ գյուղի տներից մեկում վիրավոր երեխա կա:
Ասիական բորսաներում այսօր առևտուրն սկսվել է հավասարաչափ, այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունները երկուշաբթի դիմեցին ագրեսիվ դրամային միջոցառումների՝ տոկոսադրույքն իջեցնելով 0,25%-ով: Պատճառը երկրի տնտեսության դանդաղ աճի մտավախություններն են:
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ հայտարարել է, թե Մարզահամերգային համալիրում կազինո չի լինելու, կազինո լինելու է մի քիչ ավելի հեռու՝ «Հրազդան» մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին:
Օգոստոսի 25-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գեղադիր գյուղի բնակիչ Գևորգ Գ.-ն դանակահարել է կնոջը և «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է այնտեղ:
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ռուա գնչուական բնակավայրում հրաձգության հետևանքով 4 մարդ է սպանվել:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն օրերս մարզի գյուղապետերի հետ հավաքույթ է կազմակերպել։ Մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետն արձակուրդից վերադառնալուց հետո որոշել է կերուխումի սեղանի շուրջ քննարկել անելիքները, ինչպես նաև սպառնալ, որ ինքը դեռ մնալու է իր պաշտոնին։
Գյումրիի նախկին քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանը պատրաստ է առաջնորդել նոր սահմանադրության հանրաքվեի «այո»-ի շտաբը՝ միայն մեկ նախապայմանով. եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծ չներառվի նույնասեռականների ամուսնությունը չարգելող դրույթը:
Հայաստանի լրատվական դաշտը պարբերաբար ալեկոծվում է նորածնի կամ երիտասարդ ծննդկանի մահանալու մասին հերթական լուրից: Վերջին դեպքը «Շենգավիթ» ԲԿ-ում գրանցվեց հուլիսի 29-ին, երբ «Շենգավիթ» ԲԿ-ում հաշվառված ծննդկան մահացավ, իսկ հաջորդ օրը նաեւ նորածնի մահվան բոթը ստացվեց: Այս հիվանդանոցում տարօրինակ հանգամանքներում եւս մի կին է մահացել, ինչի մասին «Ժողովուրդ»-ին պատմել են նրա հարազատները: