
Ոստիկանությունը Բեյրութում 40-ից ավելի ցուցարարի է ձերբակալել

Բեյրութում՝ կառավարության շենքի մոտ անցկացվող ցույցը դարձյալ վերաճել է ցուցարարների հետ բախումների, հոսպիտալացվել են տասնյակ մարդիկ, ոստիկանները 40-ից ավելի ցուցարարի է ձերբակալել, հայտնում է RIA Novosti-ն:
Ռիյադ աս-Սոլխ հրապարակում երեկ անցկացված հակակառավարական ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Ակցիան, որն ի սկզբանե կրել է խաղաղ բնույթ, վերաճել է ոստիկանների հետ հակամարտության:
Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ ու ջրցան մեքենաներ:
Հրապարակում, որտեղ տեղի էր ունենում բողոքի ցույցը, ոստիկանները ծեծել են երիտասարդներին մահակներով ու ոտքերով: Մի քանի ակտիվիստ անգիտակից վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, նրանց ցուցաբերվել է առաջին օգնությու