Բաժիններ՝

«Եթե կան ծնողներ, որոնք դեմ են, ցավում եմ». Արմեն Աշոտյան

Ինչպես հայտնի է, դեռևս ապրիլ ամսին Ազգային ժողովը 85 կողմ, 27 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր:

Այսօր Ավանի թիվ 170 դպրոց կատարած այցի ժամանակ լրագրողներից մեկը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ այս ընթացքում ինչ-որ առաջարկություններ կամ դժգոհություններ ստացե՞լ է պարտադիր 12-ամյա կրթության վերաբերյալ: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ ԱԺ-ն հավանության արժանացրեց այդ օրինագիծը, իրենք շատ երկար աշխատեցին հանձնաժողովի հետ.

«Եթե հիշում եք, անգամ որոշ ընդդիմադիր խմբակցություններ, որոնք ի սկզբանե դեմ էին, հետո, տեսնելով մեր մոտեցումները, լսելով մեզ, իրենք էլ առաջարկություններ արեցին, միասին աշխատեցինք, բերեցինք մի օրինագիծ, որը քաղաքական առումով կոնսենսուսի արժանացավ, որովհետև կողմ էին քվեարկել նաև մի շարք ընդդիմադիր պատգամավորներ»:

Հարցին էլ՝ իսկ ծնողների հետ քննարկե՞լ եք դա, նրանք կո՞ղմ են այդ օրինագծին, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ իրենք գիտեն ծնողների կարծիքները, բայց իրենք պետական քաղաքականության շրջանակներում պետք է առաջնորդվեն՝ երեխաների շահերով. «Եթե կան ծնողներ, որոնք դրան դեմ են, ցավում եմ, բայց դա պետական քաղաքականություն է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս