Աղբահանության խնդրով հրավիրված Լիբանանի կառավարության արտակարգ նիստը ձախողվել է
Լիբանանի կառավարության արտակարգ նիստը, որը նվիրված էր աղբահավաքության խնդրին, ձախողվել է այն բանից հետո, երբ նիստը լքել են շիական «Հեզբոլլահ» ու մարոնիստական «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցության նախարարները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք հեռացել էինք, քանի որ մյուս բլոկը խախտել էր համագործակցության սկզբունքներն ու կառավարության աշխատանքը»,- լրագրողներին հայտնել է «Հեզբոլլահից» նախարար Հուսեյն Հաջ Հասանը:
Երկրի տեղեկատվության նախարար Ռամզի Ջարիխի խոսքով՝ նիստում որոշում էր կայացվել 100 մլն դոլար հատկացնել Աքար նահանգում թափոնների ոչնչացման հետ կապված նախագծերի իրականացման համար: Աճուրդի անցկացման առաջարկը մերժվել էր բարձր գների պատճառով:
Հիշեցնենք, որ անցած կիրակի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի էր ունեցել բազմահազարանոց ցույց: Մարդիկ պահանջում էին լուծել աղբահանության խնդիրը ու երկրի ղեկավարության հրաժարականը: Խաղաղ ցույցը վերաճել էր զանգվածային անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների:
Լիբանանի ՆԳՆ տվյալներով՝ տուժել էր 99 ոստիկան: Լիբանանի Կարմիր խաչի տվյալով՝ բժշկական օգնություն է տրամադրվել 340 քաղաքացու, 1 մարդ զոհվել էր: