Բաժիններ՝

«Պարոն Ադիբեկյանը կների, ոչինչ, մի քիչ էլ կսպասի». Աշոտյանը՝ սոցիոլոգի առաջարկության մասին

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հանձնել է մի առաջարկությունների փաթեթ, բայց նախարարը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել դրան: «Եթե Աշոտյանին հանդիպեք, ասեք՝ Ադիբեկյանի առաջարկն ի՞նչ վիճակում է, առաջարկը կոչվում է այսպես՝ «IQ-ի բարձրացումը՝ որպես պոստ-մոդեռն դարաշրջանի կրթության ռազմավարություն», որովհետև մենք ապրում ենք պոստ-մոդեռն դարաշրջանում, դեռ 99%-ը չգիտի՝ դա ինչ է, ու չգիտի՝ այդ դարաշրջանն ինչ է մեզանից ակնկալում»,- ասել էր սոցիոլոգը:

Այսօր 168.am-ը Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ սոցիոլոգի այս առաջարկությունների փաթեթին արդյոք նախարարը ծանոթացե՞լ է և ի՞նչ է պատրաստավում անել: Ի պատասխանա մեր հարցին՝ Ա. Աշոտյանն ասաց. «Ճիշտ է ասել, կարդացել եմ ես, եկել է ինձ մոտ պարոն Ադիբեկյանը, տվել է բավականին հաստափոր առաջարկությունների մի զեկույց, սկսեցի թերթել, հետաքրքիր էր, կարևոր էր, բայց իմ առաջնարհերթությունների մեջ այս պահին հավելյալ ակտիվություն այդ ուղղությամբ չեմ կարող ես դրսևորել: Մի օր կխոսենք, բավական բարդ բաներ է առաջարկում աշակերտների համար, բայց հետաքրիր ու ճիշտ՝ հաշվի առնելով իմ հակումները և սերը դեպի ինտելեկուալ խաղեր և ինելեկտուալ շարժում առհասարակ, երևի դրանով է պայամանվորված իր առաջարկությունը»:

Մեր այն ճշտող հարցին՝ այսինքն՝ առաջիկայում դեռ այդ ուղղությամբ ոչինչ չի՞ արվելու, նախարարն այսպես պատասխանեց. «Սեպետմբերի 1-ին ես ամբողջը թողնե՞մ, հիմա դրանով զբաղվե՞մ, կարծում եք՝ դա ճի՞շտ է, պարոն Ադիբեկյանը կների, ոչինչ, մի քիչ էլ կսպասի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս