Բաժիններ՝

«Ռեալի» ֆուտբոլիստ Ֆաբիու Կոենտրաուն այս շաբաթ կտեղափոխվի «ՊՍԺ»

Պորտուգալացի պաշտպանը Ռաֆա Բենիտեսի պալնների մեջ չի մտնում: Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ֆաբիու Կոենտրաուն այս շաբաթ վարձակալական հիմունքնրով կտեղափոխվի ֆրանսիական «ՊՍԺ», հաստատում է Le Parisien-ը:

Հաղորդվում է նաև, որ Կոենտրաուի տեղափոխությունից հետո «ՊՍԺ»-ն կլքի պաշտպան Լյուկա Դինը, ով վարձակալական հիմունքներով կտեղափոխվի իտալական «Ռոմա»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստվում է գնել Կոենտրաուին` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Պորտուգալացու պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2019 թ.:

Նախորդ մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 17 խաղ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս