Sinquefield Cup, 3-րդ տուր. Անանդը և Տոպալովը ոչ ոքի խաղացին, Սոն հաղթեց Գրիշչուկին
Այսօր Սենտ Լուիսում կայացել է Sinquefield Cup շախմատային մրցաշարի 3-րդ տուրը: Հնդիկ Վիշվանաթան Անանդը և Բուլղարացի Վեսելին Տոպալովը խաղաղ դաշն կնքեցին, ամերիկացի Ուեսլի Սոն հաղթեց ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկին:
Նշենք, որ նորվեգացի Մագնուս Կարլսենը տարավ իր 2-րդ անընդմեջ հաղթանակը:
Sinquefield Cup
Սենտ Լուիս, ԱՄՆ
3-րդ տուր.
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 0.5:0.5
Լևոն Արոնյան (Հայաստան) – Անիշ Գիրի (Հոլանդիա) 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) 1:0
Ուեսլի Սո (ԱՄՆ) – Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 1:0
Խիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 0.5:0.5
Մրցանակային աղյուսակ.
Տոպալով – 2.5
Կարլսեն, Գիրի, Արոնյան – 2
Վաշիե-Լագրավ, Սո, Նակամուրա – 1.5
Գրիշչուկ -1
Անանդ, Կարուանա – 0.5
Պատրաստեց Անի Գաբուզյանը