Բաժիններ՝

Օբաման Wikileaks-ի հրապարակումներից հետո ներողություն է խնդրել ճապոնացիներից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Ճապոնիայի նախագահ Սինձո Աբեին, որպեսզի ափսոսանք հայտնի WikiLeaks-ի վերջին հրապարակումների առնչությամբ, որտեղ նկարագրվում է ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյաներին գաղտնալսելու ԱՄՆ-ի փորձերի մասին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Նախագահ Օբաման ասել է, որ ինքը շատ է ափսոսում, քանի որ այդ դեպքը բուռն վեճեր է հարուցել Ճապոնիայում»,- լրագրողներին ասել է կառավարության մամլո քարտուղարը՝ չնշելով, թե արդյոք հաստատվել են գաղնալսման մեղադրանքները:

WikiLeaks պորտալի հրապարակումների համաձայն՝ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը պարբերաբար գաղտնալսել է ճապոնացի քաղաքական գործիչներին ու գործարարներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս