
«Կինը քնած է եղել». մանրամասներ Արագածոտնում սպանության դեպքից

Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում այսօր սպանության դեպք է եղել. ըստ ոստիկանության՝ ամուսինը դանակով հարվածել է կնոջը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Գեղադիր համայնքի ղեկավար Գնել Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ լավ ճանաչում է ընտանիքին, դեպքից մոտ 30 րոպե անց եղել է դեպքի վայրում: Նա նշեց, որ ընտանիքը սոցիալապես անապահով խավից է, բաղկացած էր 7 անդամներից:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը քնած է եղել, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է: Նրա խոսքով՝ հիմնական վարկածներից մեկն այն է, որ տղամարդը հոգեկան խնդիր է ունեցել: