Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում մի ընտանիք է ապրում, ովքեր ամեն օր պայքարում են օրվա հանապազօրյա հացի համար: Վարսենիկ Ղուկասյանն ունի վեց երեխա և հունվար ամսին էլ երկվորյակներ կունենա: Կինը ամեն օր մտածում է` ինչպես կերակրի բազմանդամ ընտանիքին: Երկու մեծ տղաները հովիվ են, երկու աղջիկները՝ դպրոցական, մյուս փոքրիկները՝ Էդմոնը և Գնելը, մանկապարտեզ չեն հաճախում:
Ժամանակին հասարակական հնչեղություն ստացած դեպքով հետախուզվողը հայտնաբերվեց և կալանավորվեց: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Ռուսաստանում, կապված ռուբլու փոխարժեքի անկման հետ, թանկանում են ավիատոմսերը: Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին գործակալությանը հայտնել են ռուսական առաջատար ավիափոխադրողները:
Համակարգային բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի և 3 տարիների արդյունքները ամփոփելու նպատակով օգոստոսի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին այցելեցին «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն, որտեղ ծանոթացան «114» սոցիալական թեժ գիծ ծառայության աշխատանքներին, սոցիալական ոլորտում ներդրված նոր տեղեկատվական տեխնոլոգիաներին:
Ա.Մարտիրոսյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը բավականին քննադատաբար է մոտեցել Սահմանադրության նոր նախագծին, «դիվանգիտական լեզու են օգտագործել շատ կոշտ երևույթներ գնահատելու համար»:
Ֆուտբոլ խաղում են ոչ միայն խաղադաշտում, այլ դրա սահմաններից բավական հեռու: Խաղադրույքներն այսօր այնքան են տարածվել, որ առանց դրանց չի կարելի պատկերացնել և ոչ մի խաղ:
Էստոնիայի իշխանությունները որոշել են Ռուսաստանի հետ սահմանին կառուցել երկուսուկես մետր բարձրություն ունեցող պարիսպ: Այս մասին հայտնում է Postimees էստոնական պարբերականը:
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության թուրք պատգամավոր Ալի Աթալան երկրի խորհրդարանի օրակարգ է ներառել Սասունի Մեշելի (Գոմք) կոչվող բնակավայրում հայկական մենաստանում ու դրա մերձակայքում բռնկված հրդեհի հարցը:
Օգոստոսի 26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը ազատվել է աշխատանքից՝ հաստիքների կրճատման ձևական պատճառաբանությամբ: Նա աշխատում էր «Այբ» դպրոցում՝ որպես անվտանգության աշխատող:
«Պարտականությունների կատարումից էժանագին կարգով խույս տալը կամ էլ զանազան պատճառներ ու հանգամանքներ փնտրելը պետական կազմակերպությանն ամենևին էլ պատիվ չի կարող բերել»:
«Մենք պետք է վաճառենք մեր նավթը՝ անկախ այն բանից՝ գինը կբարձրանա՞ մինչև 1 բարելի դիմաց 100 դոլար, թե՞ կիջնի: Անգամ եթե մենք ցանկանում ենք նավթը թանկ վաճառել, գինը որոշում է շուկան: Պատժամիջոցների հանումից հետո Իրանը կվերադարձնի իր մասնաբաժինը շուկայում՝ օրական ավելի քան 1 մլն բարելի չափով»,- ասել է նա:
ԴԱԻՇ-ի զինյալները համացանցում տեղադրել են լուսանկար, որտեղ երևում է նախօրեին Սիրիայի Պալմիրա քաղաքում անտիկ Բաալ-Շամին կամ Բաալշամեմա տաճարի պայթեցման գործընթացը, հայտնում է The Independent-ը:
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում Վենետիկի հանձնաժողովի անդամներն ու ԱԺ խմբակցությունների ու արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչներն այս պահին քննարկում են Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: aravot.am-ի փոխանցմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի անդամ, Ավստրիայի ներկայացուցիչ Կրիստոֆ Գրաբենվարտերը նշեց, որ Սահմանադրության փոփոխության գործընթացում քննարկել են հայկական կողմի հետ հանձնաժողովի նախնական տեսակետը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել է. «…Հիմնական նպատակը նա է, որ […]
Կենտրոնական բանկի օգոստոսի 25-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, հաստատվել է «ՀՀ տարածքում դրամական փոխանցումների կատարման առավելագույն ժամկետների վերաբերյալ» կարգը
Ըստ նախարարության՝ հետագա կուտակվող վնասներից խուսափելու համար պետք է դիտարկել գործարանի լուծարման ծրագրի մշակման և իրականացման խնդիրը
Օգոստոսի 25-ի գիշերը Վրաստանի արևմուտքում տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է Փոթի նավահանգստային քաղաքը: Անձրևը լցվել է քաղաքի կենտրոնական փողոցներն ու տների առաջին հարկերը, հայտնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Le Parisien-ի հավաստմամբ՝ «Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն այս շաբաթ վարձավճարով կտեղափոխվի ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»: Աղբյուրը նշում է, որ պորտուգալացի պաշտպանն ընդգրկված չէ Ռաֆայել Բենիտեսի ծրագրերում:
Բրազիլիայի իշխանությունները պլանավորում են աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով նախարարությունների թիվը հասցնել 39-ից 29-ի, հայտարարել է երկրի պլանավորման նախարար Նելսոն Բարբոսան, հայտնում է Reuters-ը:
Քրեակատարողական հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:
Երեկ Սենտ Լուիսում կայացել են Sinquefield Cup մրցաշարի 1-ին տուրի խաղերը:
Անգլիայի առաջնության 3-րդ տուրում լոնդոնյան «Արսենալը» և «Լիվերպուլը» «Էմերիեյտսում» չկարողացան բացել խաղի հաշիվը` 0:0:
Քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործով տուժողի՝ հոգեկան հիվանդությամբ տառապելու և գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու, վերարտադրելու ունակությունը պարզելու նպատակով նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն, որի հերթական նիստի օրը նշանակվել է 2015թ. մայիսի 21-ին՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնում։
Վրացական արժույթի՝ լարիի անկման հարցում իր տեղն ունեն բացարձակ ակնհայտ սպեկուլյացիներն ու աժիոտաժը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին այսօր հրավիրված կառավարության նիստում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
AS-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի «Ատլետիկի» հետ խաղում և կարող է բաց թողնել մոտավորապես մեկ ամիս:
Վրացական «Իմեդի» հեռուստաալիքի տեղեկություններով՝ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին իր պաշտոնը կլքի սեպտեմբերի 1-ին:
Տեղեկությունների համաձայն՝ Բաքվում 1999թ. ծնված Օ. Ի-ն դիմել է Սաբուչինսկի շրջանի ոստիկանական բաժանմունք՝ հայտնելով, որ իրեն բռնաբարել են:
«Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման մասին որոշումը ՀՀ կառավարությունը կընդունի առաջիկա նիստում:
Մոլդովայի կառավարությունը պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Քիշնևի միջազգային օդանավակայանը ռուսական Avia Invest ընկերությանը կոնցենսիոն կառավարման հանձնելու օրինականությունը ու ռուսների հետ պայմանագրի խզման հետևանքները: