Բաժիններ՝

Ինչ էր երազում Արմեն Աշոտյանն առաջին դասարանում

«Ես չեմ հիշում, թե ինչ էի երազում դառնալ, բայց ծնողներս պատմում են, որ կյանքի տարբեր փուլերում երազում էի տիեզերագնաց, զինվորական, հրշեջ ու շատ այլ մասնագիտությունների մասին, բայց նախարար դառնալու մասին հաստատ չէի երազում»,- այսօր Ավանի թիվ 170 դպրոց կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ խոսելով առաջին դասարում ունեցած իր երազանքների մասին:

Նախարարը նշեց, որ սեպտեմբերի 1-ին ինքը կայցելի թիվ 45 հիմնական դպրոց. «Իմ ճակատագիրը դասավորվեց այնպես, որ ես երկու դպրոցում եմ սովորել՝ սկզբից` ռուսական դպրոցում, հետո` հայրենասիրական ալիքի վրա, ծնողներս որոշեցին, որ ինձ պետք է տանեն կողքի հայկական դպրոցը: Եվ ես տեղափոխվեցի թիվ 45 միջնակարգ դպրոց, որը դժվարությամբ ավարտեցի, քանի որ շատ դժվար էր ռուսերենից անցնել հայերենի, բայց ավարտեցի ոսկե մեդալով»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31