
Հորդառատ անձրևները ջրածածկ են արել Բաթումը

Հորդառատ անձրևները, քամին ու փոթորիկը ջրածածկ են արել Բաթում քաղաքի մի շարք փողոցներ, բնակչության կեսն զրկված է էլեկտրաէներգիայից, հայտնում է Sputnik-Գրուզիան:
Եղանակային վատ պայմանները Վրաստանի մեծությամբ երրորդ քաղաքում ու Աջարիայի ամբողջ շրջանում տևել են մի քանի ժամ: Բաթումում ջրածածկ են եղել քաղաքի փողոցները, բնակելի շենքերի ու խանութների առաջին հարկերն ու երկաթուղային կայարանը:
«Սկսելու ենք ջրի դուրս մղման աշխատանքներ: Ներկայում ունենք բավականաչափ տեխնիկա: Անհրաժեշտության դեպքում կժամանեն հավելյալ ուժեր»,- ասվում է Բաթումի քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Քութայիսից ու Թբիլիսիից Բաթում են ուղարկվում փրկարար ծառայությունների մի քանի բրիգադ՝ հատուկ տեխնիկայով: