Լավ է մուսուլման լինեինք, քան թե դառնան գեյ. Վարդան Ղուկասյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստ է առաջնորդել նոր սահմանադրության հանրաքվեի «այո»-ի շտաբը՝ միայն մեկ նախապայմանով. եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծ չներառվի նույնասեռականների ամուսնությունը չարգելող դրույթը:

«Ավելի լավ է մուսուլման լինեինք, քան թե դառնան գեյ»,-ասաց Ղուկասյանը:

Մեր ճշտող հարցին՝ եթե իշխանությունների, Սերժ Սարգսյանի կողմից առաջարկ եղավ գլխավորելու «այո»-ի շտաբը, ինքը պատրա՞ստ է, Ղուկասյանը պատասխանեց. «Այո, բայց դեռ ոչ մի առաջարկ չի եղել»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս