
«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Կևին Դե Բրոյնեի համար պայքարին

Բելգիացու` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելը կարող է չկայանալ: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է գերազանցել «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը: Bild-ի տեղեկություններով, «կարմիր սատանաները» առաջարկում են ֆուտբոլիստին տարեկան 20 մլն եվրո և բոնուսներ:
Բայց ֆուտբոլիստն ինքը ցանկանում է խաղալ «Բավարիայում»: Կևինը պլանավորում է ևս մեկ տարի խաղալ «Վոլֆսբուրգի» կազմում, իսկ հետո տեղափոխվել Մյունխեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» պայմանավորվել է «գայլերի» և ֆուտբոլիստի հետ` տեղափոխության վերաբերյալ:
Գերմանիայի առաջնությունում 2014-15թթ. մրցաշրջանում Դե Բրոյնեն անցկացրել է 34 հանդիպում, խփել է 10 գնդակ և կատարել է 21 արդյունավետ փոխանցում:
«Չելսիի» կազմում Դե Բրոյնեն խաղացել է 3 խաղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը