
Հունգարիա ռեկորդային թվով ներգաղթյալներ են մուտք գործել

Հունգարիայի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է, որ երեքշաբթի օրը գրանցվել է երկիր մուտք գործած ներգաղթյալների ռեկորդային թիվ՝ 2500 մարդ:
Ոստիկանների խոսքով՝ ընդհանուր առմամբ 34 հազար մարդ, հիմնականում Սիրիայից, հատել են Հունգարիայի սահմանն այս ամիս:
Սպավում է, որ իշխանությունները կհայտարարեն նոր ոստիկանական ստորաբաժանման ստեղծման մասին, որի օգնությամբ հուսով են զսպել ներգաղթյալների հոսքը:
Հունգարիան մտադիր է ավարտել Սերբիայի հետ սահմանում տեղադրվող ուղեփակոցների տեղադրումը այս ամսվա վերջին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ներկայում ներգաղթյալները հատում են սահմանը այնտեղ, որտեղ տեղադրված չեն արգելապատնեշներ կամ կա անցում կա գետերի ու կամ երկաթուղային ուղիների հատվածներում: