Եթե «Ռոսսելխոզնադզոր» -ը նման որոշում է ընդունել, ապա դա չի նշանակում, որ այն պետք է անպայման տարածվի անդամ այլ երկրների վրա: Արգելանքի հիմնական մարմինն ու նախաձեռնողը՝ տվյալ դեպքում «Ռոսսելխոզնադզոր» -ը այս մասին պետք է միայն տեղեկացնի ԵՏՄ անդամ երկրներին
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ. սեպտեմբերի 1-ից կգործարկվեն Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում տեղադրված 2 արագաչափ սարքերը՝ 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
Սահմանադրական փոփոխությունների շուրջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջին փուլում՝ մարտին, նախագահական նստավայր էին գնացել նաև Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչները: Սակայն այս անգամ ՄԱԿ-ը նախագահականում տեղի ունեցող հանդիպումներին դեռևս չի գնացել:
Լավ կտրատած սխտորի մի կտորը լցրեք անգույն լաքի մեջ: Թողեք 48 ժամ մնա: Ստացված լուծույթն քսեք եղունգներին՝ 2 օրը մեկ անգամ:
«La Gazzetta dello Sport»-ը տեղեկացնում է, որ Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը ոչ մի գնով չի ցանկանում վաճառել Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը։
Սպանություն Կուրթան գյուղում: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Օգոստոսի 25-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել 1979 թ. ծնված Մարինե Մ.-ի կողմից քրոջ` 1990 թ. ծնված Կարինե Մ.-ի դրամապանակից 20.000 դրամ գողանալու մասին:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը պատմել է նոր միջոցառումների մասին՝ ուղղված երկաթուղային տրանսպորտի անվտանգության բարձրացմանը Եվրոպայում, որոնք համաձայնեցվել են ԵՄ անդամ-երկրների կողմից Փարիզում արտակարգ հանդիպման ժամանակ:
«Հայաստանի էլցանցերը» աուդիտորական ծառայությունների մրցույթ են հայտարարել: 2009-2014 թվերի ընթացքում կատարված ծախսերի, համաձայնեցված ընթացակարգերի համապատասխանության եւ իրականացման ստուգում անցկացնելու տեխնիկական առաջադրանքը նախապատրաստվել է ՀՀ-ի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ՌԴ Էներգետիկայի նախարարության համատեղ ջանքերով:
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ Հանրապետություն վերադարձից հետո, Ռոբերտ Քոչարյանն «անպայման կխոսի սահմանադրական բարեփոխումների» հետ կապված: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Քոչարյանն ինչ-որ կերպ մասնակցի կամ աջակցի «ոչ»-ի շարժմանը, Վ. Սողոմոնյանը հարցով պատասխանեց՝ ««ոչ»-ի շարժում կա՞»:
«Ո՛չ մեր որոշման, ո՛չ մեր պլանների մեջ ոչ մի փոփոխություն չի կարող լինել, որովհետև այդ հայտարարությունը միայն ծիծաղ կարող է առաջացնել, այսինքն՝ այն, ինչ իրենք անում են որևէ բան չի նշանակում, այդտեղ անգամ կես քայլ չկա, իրենք պարզապես իրենց բնորոշ ձևով հերթական անգամ փորձում են մարդկանց խմբերի բաժանել»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը՝ խոսելով այսօր կառվարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարության մասին:
Օգոստոսի 30-ին Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ թունավորման պատճառը հենց տուժածների կողմից 20 օր առաջ տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի օգտագործումն է:
Ի հայտ են եկել նոր փաստեր, որոնք այն մտքին են հանգեցնում՝ կարծես նախագահ Պուտինը փորձել է ձեռք բերել անշարժ գույք Կոստա-դել-Սոլում ռուսական մաֆիայի բոսի կազմակերպած գործարքի ընթացքում, գրում է The Times-ի թղթակից Գրեհեմ Քելլին:
«AS»-ը տեղեկացնում է, որ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը չի տեղափոխվի «Բեշիքթաշ»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե ԵՄ անդամ-երկրները չկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել փախստականների արդարացի բաշխման հարցում, ապա Շենգենյան համաձայնագիրը հարցականի տակ կհայտնվի, հայտնում է Reuters-ը:
Օգոստոսի 31-ին` նոր ուսումնական տարեշրջանի նախօրեին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի այսօրվա նիստում որոշում է կայացվել դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում կայանալիք ընտրությունների ժամանակ, տեղեկացնում է APA-ն՝ հղում կատարելով ԵԽԽՎ մամլո քարտուղար Ֆրանչեսկ Ֆերերին:
Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան Բաքվում դատական նիստում իր վերջին խոսքում ասել է, որ բռնաճնշումների մեքենայի վերջը շուտով կգա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սեպտեմբերին Նյու Յորք այցի շրջանակում Հռոմի պապին կդիմավորի իր սեփական՝ 70-մետրանոց դիմանկարը՝ ամրացված քաղաքի շինություններից մեկին:
ՀՀ կառավարությունն այսօր նիստում պետությանը վերադարձրեց «Հայֆիլմ» կինոստուդիան:
Քաղաքացի Հակոբ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն ապտակել է՝ կոտրելով ականջում տեղադրված լսողության սարքը, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածք:
Սիրայի հարցով «Ժնև-3» համաժողովը կարող է հրավիրվել նոյեմբերի 15-ից հետո: Այս մասին հայտարարել է Սիրիայի «Ազգային ճակատ հանուն փոփոխությունների ու ազատագրման» կուսակցության ղեկավար Կադրի Ջամիլը:
Նշվում է նաև, որ Ռադայի մոտ ծագած անկարգությունների ժամանակ գլխի շրջանում վնասվածք է ստացել ֆրանսիական Finance պարբերականի լրագրողը: Այդ մասին հայտնել է Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:
Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե Հայաստանը քանի երկրում ունի առևտրային ներկայացուցչություն
Նախաքննական մարմինը բավարարել է հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունը՝ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:
Տեղեկատվական անվտանգության ապահովումը մշտապես եղել է «Յունիբանկի» ուշադրության կենտրոնում:
Հունաստանը կստանա Եվրահանձնաժողովի 35 մլրդ եվրո ծավալի օգնության 1 մլրդ եվրոյի առաջին տրանշը: Այս մասին հայտնել է Եվրոպական ներդրումային բանկի մամլո ծառայությունը:
Քաղաքական դաշտում ստեղծված դասավորության հրամայականն է ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորվել ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու եւ ժողովրդի իշխանությունը յուրացումից ազատելու գործում։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինայի Ռադայի մոտ զինվորականների վրա նռնակ են նետել «Ազատություն» կուսակցության մարզաշապիկներ հագած անձինք:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչն իր ափսոսանքն է հայտնել, որ թիմը «Սուոնսիի» դեմ խաղում չի կարողացել ժամանակին վերակազմավորվել: