![](/banners/BeFunky-design.jpg)
Հունաստանին հատկացվելու է 1 մլրդ եվրոյի առաջին տրանշը
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/Hunastan1.jpg)
Հունաստանը կստանա Եվրահանձնաժողովի 35 մլրդ եվրո ծավալի օգնության 1 մլրդ եվրոյի առաջին տրանշը: Այս մասին հայտնել է Եվրոպական ներդրումային բանկի մամլո ծառայությունը:
«Արտակարգ միջոցառումների շրջանակում՝ որպես աջակցություն հունական տնտեսությանը Եվրոպական ներդրումային բանկը այսօր հրաման է ստորագրել Հունաստանին հատկացնել 1 մլրդ եվրոյի վարկ նախագծերի ֆինանսավորման համար, որոնք նաև միջոցներ են ստանում ԵՄ հիմնադրամներից 2014-2020թթ.»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ: