Բաժիններ՝

Եվրամիությունը գնացքներում ու կայարաններում կստուգի ուղևորներին ու նրանց ուղեբեռը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը պատմել է նոր միջոցառումների մասին՝ ուղղված երկաթուղային տրանսպորտի անվտանգության բարձրացմանը Եվրոպայում, որոնք համաձայնեցվել են ԵՄ անդամ-երկրների կողմից Փարիզում արտակարգ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գագաթաժողովը հրավիրվել էր Ամստերդամից Փարիզ ընթացող արագընթաց գնացքում ուղևորների վրա կատարված հարձակումներից հետո, երբ ընդամենը մի քանի ուղևորների վճռական գործողությունների հետևանքով հաջողվել էր խուսափել մեծաթիվ զոհերից:

Կազնևը պատմել է 4 հիմնական նորարարությունների մասին՝ կայարաններում ուղևորների ու նրանց բեռների ստուգում, հրազենային զենքի օգտագործման կանոնների խստացում, եվրոպական երկրների հատուկ ծառայությունների համագործակցության սերտացում:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ թեև անհնար է միանգամից սկսել ստուգումներ անցկացնել միլիոնավոր մարդկանց շրջանում, ովքեր ամեն օր օգտվում են երկաթուղային տրանսպորտից, սակայն այդ ոլորտում բարելավումների կարելի է հասնել:

Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների ու Շվեյցարիայի նախարարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս