Վալերի Պերմյակովի նկատմամբ փորձաքննություն է նշանակվել. Ավետիսյանների ներկայացուցիչները ներկա կլինեն փորձաքննությանը

Նախաքննական մարմինը բավարարել է հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունը՝ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ միջնորդության համար հիմք է հանդիսացել դատական քննության ընթացքում Վալերի Պերմյակովի պահվածքը, ինչպես նաև դատական քննության ընթացքում հրաարակվել են որոշ նյութեր, որոնք իրենց հիմք են տվել նման միջնորդություն ներկայացնել. մասնավորապես այն, որ նա բազմաթիվ անգամներ դիմել է հոգեբանների, հոգեբույժների:

Փաստաբանի խոսքով՝ բավարարվել է նաև իրենց միջնորդությունը՝ փորձաքննությանը տուժողների ներկայացուցիչների ներկա գտնվելու մասին:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31