Բաժիններ՝

Պուտինն անշարժ գույք էր գնում ռուսական մաֆիայի միջոցով. The Times

Ի հայտ են եկել նոր փաստեր, որոնք այն մտքին են հանգեցնում՝ կարծես նախագահ Պուտինը փորձել է ձեռք բերել անշարժ գույք Կոստա-դել-Սոլում ռուսական մաֆիայի բոսի կազմակերպած գործարքի ընթացքում, գրում է The Times-ի թղթակից Գրեհեմ Քելլին:

Պուտինը միշտ կտրականապես հերքել է, որ Ռուսաստանից դուրս չհայտարարագրված գույք ունի: Սակայն The Times-ի տրամադրության տակ հայտնված ձեռագիր գրության մեջ նշված է հետևյալը. «Սենյոր Պուտին: Հողատարածք Մալագայում, ռուսական շրջան կամ ռուսական բնակելի հատված: Հողը գնված չէ: Նախագահական գործերի վարչություն»:

a19d294a-4f3a-11e5-_967305c
Գրության մեջ, որը իսպաներենով է ու թվագրվում է 2001-ին, հիշատակվում է նաև անանուն մի ընկերություն, որը ներկայանում է անշարժ գույքի սեփականատեր, ում ուղղված է գրությունը

«Գրությունը չի պարունակում ոչ մի ակնարկ՝ արդյոք կայացել է հայտնի հողատարածքի գործարքը»,- հայտնում է թղթակիցը:
Պարբերականը պնդում է, որ այդ գրությունը այն փաստաթղթերից էր, որն առգրավել էր իսպանական ոստիկանությունը 2008-ին Գենադի Պետրոնի անշարժ գույքի խուզարկության ժամանակ:

Պետրովը գլխավորել է Տամբովսկայա-Մալիշևսկայա կրիմինալ սինդիկատը, որը գործում է Մայորկա կղզում, գրում է հեղինակը:
«Համաձայն մեղադրական եզրակացության, որը ներկայացրել էր իսպանական դատախազությունը մայիսին, Պուտինի որոշ բարձրաստիճան համախոհներ կապված էին եղել Պետրովի կրիմինալ կայսրության հետ»,- ասվում է հոդվածում:

Թերթի տվյալով՝ Մալագայում անշարժ գույքի ձեռքբերման մասին վերոնշյալ գրությունը քննվել է իսպանացի քննիչների կողմից, սակայն մեղադրական եզրակացության մեջ չի հիշատակվել:

The Times-ը խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին պատասխանել այն պնդումներին՝ արդյոք 2001-ին Պուտինը փորձել է գնել անշարժ գույք Մալագայում:
«Պատասխան չի ստացվել: Ավելի վաղ Պեսկովն այն հիմնավորումները, որոնցում նախագահի անունը արծարծվում էր Իսպանիայում անշարժ գույքի հետ, անվանել էր «լիակատար անհեթեթություն», «ոչ օրիգինալ կատակ», որը կապ չունի իրականության հետ»,- ասում է լրագրողը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս