Բաժիններ՝

Եթե «Ռոսսելխոզնադզորն» արգելում է նորվեգական սաղմոնի ներկրումը, անպայման չէ, որ այն ԵՏՄ բոլոր անդամների վրա տարածվի.ԵՏՄ պաշտոնյա. tert.am

Եթե Ռուսաստանի սննդամթերքի անվտանգությունն ապահովող պետական լիազոր մարմինը՝«Ռոսսելխոզնադզոր» -ը կայացրել է ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից որևէ ապրանքի, տվյալ դեպքում՝ նորվեգական սաղմոնի արգելանքի որոշում, ապա դա չի նշանակում, որ այն պետք է անպայման տարածվի անդամ այլ երկրների վրա:

Այս մասին Tert.am–ին տեղեկացրել է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ ներկայացնելով ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Օլեգ Արնաուտովի՝ մամուլի կողմից հանրային հնչեղություն ստացած նորվեգական ձեռնարկություններից ձկնամթերքի ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ մեկնաբանությունը:

«Եթե «Ռոսսելխոզնադզոր» -ը նման որոշում է ընդունել, ապա դա չի նշանակում, որ այն պետք է անպայման տարածվի անդամ այլ երկրների վրա: Արգելանքի հիմնական մարմինն ու նախաձեռնողը՝ տվյալ դեպքում «Ռոսսելխոզնադզոր» -ը այս մասին պետք է միայն տեղեկացնի ԵՏՄ անդամ երկրներին»,- ասել է Օլեգ Արնաուտովը։

Ըստ նրա՝ միևնույն ժամանակ, կողմ հանդիսացող (անդամ երկրները) պարտավոր են ձեռարկել միջոցներ՝ «ԵՏՄ անդամ որևէ երկիր իրենց տարածքից նման արտադրանքի ներթափանցումը թույլ չտալու համար»:

Օլեգ Արնաուտովը ընդգծել է, որ ԵՏՄ-ում կա այն ըմբռնումը, որ մեկ երկրի կողմից ընդունված արգելքները ինքնաբերաբար անդրադառնում են մյուս անդամ պետությունների վրա: Եվ այդ իսկ պատճառով ԵՏՄ-ն նպատակահարմար է գտնում մշակել միջպետական համաձայնագիր, որը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովին ու անդամ երկրներին թույլ կտա կարգավորել և սահմանել նմանատիպ արգելանքների դեպքում գործելակերպի համապատասխան կանոններ՝ հաշվի առնելով այդ երկրների շահերը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս