Ինչու այս անգամ ՄԱԿ-ը չի գնացել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման

Սահմանադրական փոփոխությունների շուրջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջին փուլում՝ մարտին, նախագահական նստավայր էին գնացել նաև Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչները: Սակայն այս անգամ ՄԱԿ-ը նախագահականում տեղի ունեցող հանդիպումներին դեռևս չի գնացել:

168.am-ը կուսակցության քաղաքական խորհրդական, ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է փոխվել: Նա նշեց, որ ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը ՀՀ-ում չէ, մոտ օրերս կվերադառնա: Վ. Խաչատրյանը տեղյակ չէր, թե արդյոք կուսակցությունն սահմանադրական փոփոխությունների հետ կապված առաջարկություններ արե՞լ է, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ նախկինում Գուրգեն Արսենյանը հայտարարել էր, որ «լուրջ առաջարկներ են մտածել» սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս