Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» վերահսկում էր ամբողջ խաղի ընթացքը, բայց պարտվեց 5 րոպեում». Լուի Վան Գալ

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչն իր ափսոսանքն է հայտնել, որ թիմը «Սուոնսիի» դեմ խաղում չի կարողացել ժամանակին վերակազմավորվել:

«Մենք կարող էինք ավելի շատ գնդակ խփել: Մի փոքր հաջողություն էր պետք: 85 րոպեների ընթացքում մենք վերահսկում էինք խաղի ընթացքը, բայց պարտվեցինք 5 րոպեում. դա անթույլատրելի է: Նրանք փոխեցին խաղի պատկերը, իսկ մենք պետք է ավելի հավաքված խաղայինք: Մենք մոռացանք այդ մասին:

Պետք է դաս քաղել դրանից: Առաջին հերթին մենք պետք է շանսեր ստեղծենք, իսկ գոլերի համար հաջողություն է պետք: Այս անգամ մեզ այն չբավարարեց: Ես հաճույք ստացա մեր խաղից, բայց մեզ արդյունք է պետք, իսկ մենք պարտվեցինք: Ամբողջ թիմը տրամադրված էր հաղթանակի համար»,- ցիտում է Վան Գալին ВВС-ն:

«Սոունսիի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 1:2 հաշվով, ընդ ուրում, «կարապները» գոլերը խփեցին 61-րդ և 65-րդ րոպեներին:

Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Լիվերպուլին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս