Բաժիններ՝

Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչ օգուտ են տալիս ՀՀ օտարերկրյա առևտրային ներկայացուցչությունները

Այսօր կառավարության նիստում Հայաստանի և Չինաստանի կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե Հայաստանը քանի երկրում ունի առևտրային ներկայացուցչություն: Լսելով էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պատասխանը՝ «Եվրամիությունում, ԱՄՆ-ում, Մոսկվայում, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում», վարչապետը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունք են տալիս այդ ներկայացուցչությունները:

Նա օրինակ բերեց մյուս երկրներին, որոնց դեսպանները «մտնում են մեր երկիր և ուզում են ներդրումներ տանեն»:

Կ.ճշմարիտյանը տեղեկացրեց, որ ակտիվ գործում է Մոսկվայում ՀՀ-ի ներկայացուցչությունը, իսկ ԱՄՆ-ում հաստիքը կա, բայց թափուր է: Հ.Աբրահամյանը տարակուսեց, թե եթե ներկայացուցիչ չկա, բայց հաստիքը հաստատված է, ապա զուր ֆինանսավորվում է: Նա հանձնարարեց ֆինանսների նախարարին ստուգել ֆինանսավորման խնդիրը: «Առևտրային ներկայացուցիչները պետք է անպայման ներդրումներ բերեն Հայաստան, պետք է քննարկել հարցը: Մենք տեսնում ենք այլ երկրների դեսպաններն ինչ են անում մեր երկրում,- դժգոհեց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս