![](/banners/BeFunky-design.jpg)
Պոգբան չի վաճառվի նույնիսկ աստղաբաշխական թվերի դիմաց
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/REU_1909268.jpg)
«La Gazzetta dello Sport»-ը տեղեկացնում է, որ Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը ոչ մի գնով չի ցանկանում վաճառել Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինցիները չեն ցանկանում 22-ամյա ֆուտբոլիստին բաց թողնել Լոնդոնի «Չելսի», որը նրա համար պատրաստ է վճարել նույնիսկ 150 մլն եվրո։
Ըստ մամուլի հավաստիացումների՝ լոնդոնցիները արդեն պայմանավորվածություն ունեին Մինո Ռայոլայի հետ, սակայն Իտալիայի չեմպիոնը մտադրություն չունի իր թիմից ղուրս տեսնել Պոգբային: Այն էլ այն դեպքում, երբ թուրինցիները արդեն իսկ վաճառել են Անդրեա Պիրլոյին և Արտուրո Վիդալին:
Սիրարփի Աղաբաբյան