![](/banners/BeFunky-design.jpg)
Ուկրաինայի Ռադայի մոտ պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/9c061e460666c3d8e6580497a3a1b07e__660x.jpg)
Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ ուժեղ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի, հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով ուկրաինական ԶԼՄ-ներին:
Հիշեցնենք, որ ներկայում Գերագույն ռադայի մոտ տեղի են ունենում բախումներ իրավապահների ու ցուցարարների միջև:
Հայտնի է Ուկրաինայի Ազգային գվարդիայի 100-ից ավելի վիրավորների մասին, որոնցից 4-ի վիճակը ծանր է:
Նշվում է նաև, որ Ռադայի մոտ ծագած անկարգությունների ժամանակ գլխի շրջանում վնասվածք է ստացել ֆրանսիական Finance պարբերականի լրագրողը: Այդ մասին հայտնել է Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: